-
WOODIE POPPINS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
Woodie Poppins-ը արտադրում է էկոլոգիապես մաքուր մանկական սպասք, որը պատրաստվում է բնական հաճարենու փայտից և ամբողջությամբ անվտանգ է շրջակա միջավայրի համար։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԱՆՈՒՆ ԵՎ ԿԱՐԳԱԽՈՍ
ՊԻՏԱԿԻ ԴԻԶԱՅՆ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԴԻԶԱՅՆ
ԴԻԶԱՅՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
-
Բրենդի հարթակ ստեղծելու համար դիտարկել ենք ընկերության մարքեթինգային նպատակները, ինչպես նաև կատարել ենք շուկայի և մրցակիցների վերլուծություն։ Արդյունքում մշակել ենք բրենդի անուն, կարգախոս, պիտակի դիզայն, վիզուալ և վերբալ ինքնություն։
Գաղափարների փոխանակման փուլում MAROG թիմն աշխատարանների շարք իրականացրեց փայտե ապրանքներ արտադրող ընկերության թիմի համար՝ հասկանալու բրենդի հիմնաքարային արժեքներն ու տեսլականը։ Ուսումնասիրության և աշխատարանների արդյունքում ձևակերպեցինք ընկերության հիմնական արժեքները՝ մաքրություն, հոգատարություն, սեր, անվտանգություն։
Բրենդի անունն ստեղծելիս մեր առաջ կարևորագույն խնդիր էինք դրել՝ ստեղծել անուն, որը կարտացոլի բրենդի արժեքային համակարգն ու տեսլականը և ընկալելի կլինի միջազգային շուկայում։ Արդյունքում ընտրվեց Woodie Poppins անունը, որը ներկայացնում է պրոդուկտի տեսակը, ինչպես նաև ասոցացվում է Մերի Փոփինսի հոգատար կերպարի հետ։
«Երբ կախարդանքն իրական նվեր է» բրենդի կարգախոսի հիմքում հրաշքի և նվեր ստանալու բերկրանքն է։ Այն հոգատարությունը, որով պատրաստվում են իրերը փայտագործների փողոցում։
Հաշվի առնելով բրենդի արժեքների համակարգն և միայն էկոլոգիապես մաքուր պրոդուկտներ պատրաստելու խոստումը՝ ստեղծեցինք բրենդի պատկերանշանը։ Դիզայն թիմն ընտրեց բրենդի գունապնակը՝ բաղկացած մուգ կանաչ, բաց կանաչ, նարնջագույն և սպիտակ առաջնային գույներից, և մարմնագույն ու սև երկրորդական գույներից։ Կանաչի երանգները խորհրդանշում են բնությունը, նարնջագույնը ընտանեկան ջերմության և հոգատարության խորհրդանիշն է, իսկ սպիտակը բալանսավորում է մնացած մյուս գույները։
Փայտե երեք տնակները պատմում են Woodie Poppins փողոցի մասին, որտեղ աշխատում են արհեստավորներ ու ստեղծում են էլոլոգիապես մաքուր փայտե իրեր երեխաների համար։ Իրերը պատրաստվում են մեծ սիրով ու հոգատարությամբ, քանի որ այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդ ամեն օր արթնանում է ինչ-որ մեկի կյանքը ավելի հեշտ, ապահով և լավը դարձնելու առաքելությամբ: