-
ԶՈՎԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՏԱՆ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
Զովակ գյուղական հյուրատունը գտնվում է Հայաստանի հեքիաթային անկյունում՝ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ Հյուրատունը գտնվում է սահմանից ընդամենը երեսուն կիլոմետր հեռավորության վրա և վերակառուցվել է տարածաշրջանը զարգացնելու նպատակով։ Վերջին վերանորոգումից հետո դառնալով ավելի հարմարավետ վայր հյուրերի և զբոսաշրջիկների համար՝ այն պաշտոնապես վերաբացվեց սեպտեմբերին՝ նոր բրենդավորմամբ:
Հյուրատանը կից Զովակն ունի յուրահատուկ գաստրոբակ, որն առաջարկում է տարածաշրջանի ամենահայտնի և անհայտ ուտեստները: Զովակն իր բոլոր այցելուներին բերում է ամենաանմոռանալի ճանապարհորդություն, որը երկար ժամանակ կհիշվի: -
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԴԻԶԱՅՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ԱՆՈՒՆ ԵՎ ԲՐԵՆԴԻ ԽՈՍՏՈՒՄ
ԲՐԵՆԴԻ ՀԱՐԹԱԿ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
MAROG թիմն աշխատարանների և ուսումնասիրությունների շարք իրականացրեց՝ հասկանալու բրենդի հիմնաքարային արժեքները, առաքելությունն ու տեսլականը։ Ուսումնասիրեցինք հայկական և միջազգային շուկան՝ հասկանալու հիմնային խնդիրները, և ինչ լուծումներ են հարկավոր։
Արդյունքում մշակեցինք բրենդի արժեքները՝ յուրահատկություն, պատասխանատվություն, ջերմ մթնոլորտ, շրջակա միջավայրը չվնասող։ Բրենդի հաղորդակցության և արժեքների հարթակը հիմք ծառայեցին հետագայում անվան ստեղծման և գաղափարի մշակման համար։
Բրենդի անունը ստեղծելիս մեր առաջ կարևորագույն խնդիր էինք դրել՝ մշակել անուն և բրենդային հարթակ, որը տեղական և միջազգային զբոսաշրջիկներին կխրախուսի Տավուշի մարզ այցելելիս ընտրել Զովակը`որպես հյուրատուն: Արդյունքում ընտրվեց ԶՈՎԱԿ անունը, որը նշանակում է զով, բայց միևնույն ժամանակ ջերմ վայր։
-
Հաշվի առնելով բրենդի արժեքների համակարգն ու խոստումը՝ ստեղծվեց բրենդի պատկերանշանը, որի հիմքում հյուրատան առաջարկած յուրահատուկ և տարբերվող փորձառությունն է։ Պատկերանշանը ներկայացված է կտավի շրջանակի տեսքով՝ ընդգծելու այցելուներին սպասվող հեքիաթային և բացահայտումներով հարուստ արկածները։
Դիզայն թիմն ընտրեց բրենդի հիմնական և երկրորդային գույները։ Բրենդի հիմնական գույներն են՝ մուգ գարնանային կանաչ, դեղձագույն, բաց վարդագույն, սոճու արմատի գույն։
Գարնանային մուգ կանաչն ընտրվել է շեշտելու տեղանքի զարմանահրաշ բնությունը։ Հայաստանը հայտնի է իր անուշահամ մրգերի մեծ ընտրությամբ։ Դեղձագույնն իր հերթին փոխանցում է հայկական մրգերի հյութեղ ու քաղցր գույնը: Իսկ վերջին երկու գույները փոխարինում են սևին և սպիտակին՝ բրենդի ինքնությանը հաղորդելով ներդաշնակություն։ Բրենդի երկրորդական գույներն են՝ փիրուզագույն, օքրա, կապույտ, բաց մոխրագույն, գազարագույն, շագանակագույն։
Մշակեցինք բրենդի վիզուալ ինքնությունը։ Մշակվեց նաև հաղորդակցման հնչողություն, որը հաճախորդներին կփոխանցի բրենդի արժեքային համակարգը։