«ԸՆԴՀԱՏԱԿԻ ԴԵՄՔԵՐԸ» ԱՐՇԱՎ JÄGERMEISTER-Ի ՀԱՄԱՐ

Մշակեցինք արշավ «Ընդհատակի դեմքերը» կարգախոսով, որի նպատակը Jägermeister-ի ճանաչելիության բարձրացումն էր ու թիրախային լսարանի ընդլայնումը՝ հաշվի առնելով բրենդի դիրքավորումն ու ռազմավարական նշանակության ուղերձները։

Ստեղծեցինք ոճատախտակ ու պատկերապատումներ, որոնք փոխանցում էին լուսանկարահանումից ակնկալվող զգացողությունները լուսավորության, հագուստի և ընդհանուր տրամադրության միջոցով։ Ընտրեցինք նաև հայկական ընդհատակի մշակույթի համար խորհրդանշական տեղանքներ նկարահանման համար։ 

Հաջորդ քայլը հենց Հայաստանում այս մշակույթի կրողների հետ կապի հաստատումն էր։ Հետազոտեցինք ու գտանք վառ ու տարբերվող մարդկանց, որոնք ներկայացնում են հայաստանյան ընդհատակի մշակույթն ու պատրաստ են խոսել իրենց անցած ճանապարհի մասին՝ ոգեշնչելով նաև այլ մարդկանց։ 

Արշավի հիմքում հենց այս կերպարների անհատականությունն է, ինքնավստահ, ուժեղ և ազատ ոգին, որը գիտի, թե ինչ է ուզում և չի ենթարկվում հասարակության ճնշմանը։ Նրանք ամեն օր պայքարում են գերիշխող կարծրատիպերի դեմ հանուն մարդու իրավունքների, իրավահավասարության, բազմազանության ու ներառականության։ Նրանք ընդհատակի իրական դեմքերն են, որոնք մշակութային ու սոցիալական զարգացման իսկական խորհրդանիշն են։

loading