ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՐՇԱՎ ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՀԱՄԱՐ

Ծառայության առանձնահատկություններն ու առավելությունները թիրախային լսարանին հաղորդակցելու համար մշակեցինք մարքեթինգային արշավի ստեղծագործական գաղափարը։ Հիմքում առանց հավելյալ ջանքերի և ժամանակի կորստի առօրյա վճարային գործընթացների պլանավորումն է, ինչը թույլ է տալիս լիովին վայելել գնումների արդյունքը։ Ստեղծեցինք նաև արշավի հիմնական ուղերձներն ու «Վայելիր պահը, վճարումը կսպասի» կարգախոսը՝ բրենդի հիման վրա զարգացնելով նաև արշավի վիզուալ ինքնությունն ու հետագա հաղորդակցությունը։


  • Արշավը մեկնարկեցինք թեմատիկ միջոցառմամբ, որի ընթացքում paylater ծառայությունը ներկայացվեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, մեդիա և ոլորտային հեղինակություններին։ Արշավի գաղափարը տարածվեց նաև արտաքին գովազդի միջոցով։ Գովազդային վահանակներ ու քաղաքային պաստառներ տեղադրվեցին ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև քաղաքի արվարձաններում։ 

    Բացի այդ, ստեղծեցինք երեք գովազդային հոլովակ, որոնք արտահայտում էին արշավի ընդհանուր գաղափարը, սակայն թիրախավորում էին տարբեր ոլորտների սպառողներին, ներառյալ՝ տուրիզմ, էսթետիկ բժշկություն, հագուստ և աքսեսուարներ։


Արշավի ռազմավարության մեջ ներառեցինք նաև ազդեցության մարքեթինգ։ Համագործակցեցինք մեդիա և ոլորտային հեղինակությունների հետ՝ ներկայացնելու վճարումներ կատարելու նոր մշակույթը և ներգրավելու նոր հաճախորդներ։ Արշավի ամբողջ գաղափարը հարմարացրինք Ինեկոբանկի սոցիալական մեդիաների էջերին՝ հրապարակումների բովանդակությունն ուղղելով թիրախային լսարանի ներգրավմանը։ 


Դե ինչ, գնումներ կատարելիս արդեն օգտագործե՞լ ես paylater ծառայությունը։ Եթե դեռ ոչ, ապա ճիշտ ժամանակն է։ Վայելիր պահը, վճարումը կսպասի։


loading