-
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՐՇԱՎ «ՎԻՆՆԵԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԱՄԱՐ
Կայուն և համաչափ զարգացում սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտներում. սա «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի առաքելությունն է։ Ցանցի աջակիցներից է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը։
«ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի և MAROG-ի համագործակցության հիմնական նպատակը մարքեթինգային արշավի իրականացումն էր, որը միտված էր մարքեթինգային հաղորդակցության միջոցով ցանցի անդամ կենտրոնների իրականացրած նախագծերի և աշխատանքների ճանաչելիության ու ներգրավվածության բարձրացմանը՝ կենտրոնների գործունեության քաղաքներում և մարզերում:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՎԻԶՈՒԱԼ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՆՑԵՊՏ ԵՎ ԿԱՐԳԱԽՈՍ
ԱՐՇԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՊԱՏՄՈՂԱԿԱՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ
ՄԱՐՔԵԹԻՆԳ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐՈՒՄ
ԹՎԱՅԻՆ ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Արշավի համար մշակեցինք կոնցեպտ և մարքեթինգային ռազմավարության, ինչպես նաև ստեղծեցինք արշավի հիմնական ուղերձներն ու «Կանայք կարող են ավելին» կարգախոսը՝ բրենդի հիման վրա զարգացնելով նաև արշավի վիզուալ ինքնությունը։
Մարքեթինգային հաղորդակցության առանցքային բաղադրիչներից մեկը «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցին անդամակցող կամ շահառու հանդիսացող կանանց մասին պատմող հոլովակների նկարահանումն էր: Սոցիալական, տնտեսական և հոգեբանական դժվարությունների առնչված և դրանք ցանցի օժանդակությամբ հաղթահարած հերոսուհիների շնորհիվ ստեղծեցինք հաջողության պատմությունների շարք՝ ոգեշնչելով նույն համայնքներում ապրող այլ կանանց ձգտել և հասնել ավելիին:
-
Ռեսուրս կենտրոնների, ինչպես նաև դրանց կից գործող սոցիալական ձեռնարկությունների կողմից կատարվող աշխատանքն առցանց հարթակներում առավել արդյունավետ ներկայացնելու նպատակով մենք նաև իրականացրինք ռեսուրս կենտրոնների համար թվային մարքեթինգի վերաբերյալ դասընթաց, որի շրջանակներում կենտրոնների՝ տարբեր քաղաքներում ապրող ներկայացուցիչներին ներկայացվեցին ռեսուրս կենտրոնների տեսանկյունից առավել նպատակահարմար առցանց գործիքների կիրառման առանձնահատկությունները:
Ծրագրի համար իրականացված գովազդային արշավի ընթացքում թվային մարքեթինգի միջոցով արշավն ընդհանուր առմամբ հասավ ՀՀ մարզերում բնակվող և կազմակերպության թիրախային լսարան համարվող մոտ 300 000 օգտատերերի՝ ապահովելով ավելի քան 2 000 000 տեսանելիություն և ընդլայնելով ռեսուրս կենտրոնների՝ սոցիալական ցանցերում գրանցված հետևորդների թիվը մոտ 300 %-ով: