ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ

ՎԻԶՈՒԱԼ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՌԵԴԻԶԱՅՆ

Ինտերնետ մարքեթինգի նպատակներին հասնելու համար MAROG-ը փոփոխեց բրենդի վիզուալ ինքնությունը, որը հիմք ծառայեց տարբեր մարքեթինգային հարթակներում վիզուալ և վերբալ հաղորդակցության ստեղծման համար։ 

ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Նպատակին հասնելու համար MAROG-ը մշակեց ինտերնետ մարքեթինգի ռազմավարություն՝ այն ներդնելով թվային մարքեթինգի հարթակներում։ Մենք ամբողջապես օպտիմալացրինք Facebook և Instagram Shop-երը՝ դրանց հետևողական ուշադրություն հատկացնելով և օգտագործելով Facebook Commerce Manager-ի առավելությունները։ Օգտագործելով Shopify-ի և Google Analytics-ի գործիքների հնարավորությունները՝ մենք վերլուծեցինք հաճախորդների գործողությունները վաճառքի բոլոր փուլերում, ներառյալ՝ կայքի այցելությունների թիվը, անավարտ ու մտադրված գնումների ցանկերը, նախընտրած ապրանքների տվյալները ինչպես նոր գնորդների, այնպես էլ վերադարձող այցելուների մոտ։ Այնուհետև մենք կիրառեցինք ինտերնետ խանութների համար ամենաթիրախային գովազդի տեսակները, ինչպիսիք են՝ Facebook Dynamic-ը, Collection-ը, Retargeting գովազդները, Google Shopping գովազդները արտասահմանյան լսարանի համար, Display Network-ը, Search Network-ն ու Remarketing գովազդները։


ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ
ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ
ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ
ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ
ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ
ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ
ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ
ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ

ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Նախագծի շրջանակներում մեր թիմը նաև իրականացրեց խորը ուսումնասիրություն և վերլուծություն թվային մարքեթինգի ռազմավարությունն ու կառավարման մեխանիզմը մշակելու համար։ Բացի այդ, մենք իրականացրինք թվային գովազդի տեսակների օպտիմալացում և կառավարում։ Կայքէջում այցելությունների հոսքը մեծացնելու, ինչպես նաև վաճառքի և զեղչերի մասին հիմնական հաղորդագրությունները թիրախային լսարանին հասցնելու համար նախագծի ընթացքում իրականացրինք նաև բաներային և PPC գովազդների արշավներ: 

ԹՎԱՅԻՆ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

MAROG-ը YooTo.Online-ի համար մշակեց և իրականացրեց նաև տարբեր թվային մարքեթինգի արշավներ, որոնց հիմքում թեմատիկ սեզոնային տոներն էին, ինչպիսիք են՝ սուրբ Վալենտինը, Սև ուրբաթն ու Կիբեր երկուշաբթին, Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Արշավները ներառում էին ակտիվություններ Facebook-ում, Instagram-ում և Google-ում, որոնք կխթանեին առցանց հարթակի վաճառքներն ու միջին եկամուտի աճը։ 


ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԻ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Թվային մարքեթինգի ռազմավարությունը հաջողությամբ կիրառվեց առցանց խանութի սոցիալական մեդիաների հարթակներում։ Յուրաքանչյուր հարթակի համար մշակվեց ինքնատիպ կոնտենտ, որի ստեղծման ընթացքում հաշվի էին առնվել տվյալ հարթակի առանձնահատկություններն ու միտումները: Մենք նախագծի տարբեր փուլերում իրականացրինք նաև լուսանկարահանումներ առցանց խանութի ընդհանուր վիզուալ ինքնությունը ցուցադրելու և լսարանում բրենդի հանդեպ հետաքրքրություն ստեղծելու համար։ 


ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ
ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ
ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ

ՄԱՐՔԵԹԻՆԳ ԷԼ. ՆԱՄԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԼՈԳԻ ՄԻՋՈՑՈՎ

Էլ. նամակների միջոցով մարքեթինգն առցանց խանութի համար մշակված թվային մարքեթինգի ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկն էր։ Էլ. նամակների միջոցով մարքեթինգը մեզ հնարավորություն տվեց ստեղծելու ուղղակի և անձնավորված հաղորդակցություն YooTo-ի հավատարիմ հաճախորդների հետ՝ նրանց սեգմենտավորելով՝ ըստ առցանց խանութում ցուցաբերած ակտիվության և փոխանցած արժեքի։ MAROG-ը մշակեց գործարքային և գովազդային էլ․նամակների և լրագրերի մի համապարփակ փաթեթ, որն իր մեջ ներառում էր YooTo.Online-ում կատարված անավարտ գնումների, ինչպես նաև առցանց խանութի հատուկ առաջարկների (վաուչերներ և պրոմո կոդեր) վերաբերյալ տեղեկություն: Ընդհանուր առմամբ, թվային մարքեթինգի կառավարման երկու տարիների ընթացքում թիրախային լսարանին ուղարկվեց ավելի քան 150 գովազդային նամակներ և լրագրեր, որոնք 43% միջին բացման ցուցանիշ գրանցեցին։ 

Թիրախային լսարանին հասնելու համար մենք կայքէջում ստեղծեցինք բլոգի բաժին՝ ապահովելով նորաձևության ոլորտին վերաբերվող կոնտենտ և մարդկանց ուշադրությունը սևեռելով YooTo.Online-ի վրա: Սա ընդլայնեց թիրախային լսարանը, ինչպես նաև խթանեց դեպի կայք այցելությունների հոսքի ավելացումը:


ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ
ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ YOOTO.ONLINE-Ի ՀԱՄԱՐ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Համագործակցության ընթացքում մեր թիմը նաև վերահսկում ու վերլուծում էր վաճառքի տատանումները, թվային արշավների ու ընթացիկ գովազդների արդյունքները, ինչպես նաև այլ կարևոր տվյալներ նոր լսարաններ գտնելու, վաճառքները մեծացնելու և նոր թվային արշավների հաջողությունը ապահովելու համար։ 

Ինտերնետ մարքեթինգի և առցանց վաճառքների արդյունքները գերազանց հաջողություն ունեցան՝ մեկուկես տարվա ընթացքում գրանցելով ավելի քան յոթ անգամ շատ միջին եկամուտ։


loading