«ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
  • Կոնցեպտի շուրջ կառուցեցինք ինչպես ողջ արշավի հաղորդակցության ռազմավարությունն, այնպես էլ մշակեցինք արշավի հիմնական ուղերձներն ու կարգախոսը։ Ծրագրի նախամեկնարկային փուլը տրվեց արտաքին և թվային գովազդի միջոցով տարածված ոչ ամբողջական ուղերձների միջոցով, որոնք լսարանում հետաքրքրություն ու սպասում առաջացրեցրին՝ ոգևորելով մարդկանց հետևել արշավի ընթացքին՝ դրա մեկնարկային ուղերձներին ու ընդհանուր գաղափարին ծանոթ լինելու համար, ինչն էլ բարձրացրեց արշավի ներգրավվածությունը։ Գովազդային վահանակներ ու քաղաքային պաստառներ տեղադրվեցին ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև քաղաքի արվարձաններում։

    Արշավի մեկնարկը տրվեց գովազդային հոլովակով, որի նպատակն էր փոխանցել կոնցեպտի ընդհանուր գաղափարն ու ցույց տալ, թե որքան խելացի, ոճային ու համեղ է հայկական արտադրությունը։


Բացի այդ, արշավի հիմնական ուղերձները գովազդելու և Հայաստանում արտադրված ապրանքների մասին բոլոր կարևոր նորությունները պատմելու համար ստեղծեցինք բազմաֆունկցիոնալ, ինտերակտիվ և որոնողական համակարգերի համար օպտիմալացված լենդինգ էջ, որի հիմքում պարզ և մինիմալիստական UI/UX դիզայնն էր:

Ծրագրի համար իրականացված գովազդային արշավի նախամեկնարկային և մեկնարկային փուլերի ընթացքում օգտագործեցինք թվային մարքեթինգի տարբեր գործիքներ և հարթակներ՝ թիրախային լսարանին հասնելու և ծրագրի մասին պատմելու համար: Սոցիալական մեդիաների մարքեթինգի արդյունքում արշավը երեք ամիսների ընթացքում ներգրավեց մոտ 700,000 եզակի օգտագործողների Facebook-ում և ավելի քան 3,000,000՝ Instagram-ում: Բաներային և վիդեո գովազդի միջոցով արշավն ընդհանուր առմամբ հասավ մոտ 35,000 օգտատերերի։ 

Մեր թիմը նաև օգտագործեց թեմատիկ ֆեյսբուքյան խմբեր ու էջեր՝ հայկական արտադրության և դրա սպառման խնդիրների շուրջ հարցումներ իրականացնելու և լսարանի հետ բանավեճ սկսելու համար։ Բացի այդ, մենք կազմակերպեցինք առցանց վեբինարներ ոլորտի մասնագետների հետ՝ տրամադրելով գործնական ուղեցույցներ սկսնակ ձեռներեցների համար։


  • Մարքեթինգային արշավի կարևորագույն ուղղություններից մեկն էլ ազդեցության մարքեթինգն էր։ Մենք համագործակցություն սկսեցինք ինչպես հայ արտադրողների, այնպես էլ սոցիալական մեդիաներում հայտնի կարծիքի առաջատարների, ինֆլյուենսերների և վլոգգերների հետ։

    Ստեղծեցինք հոլովակներ հայտնի հայկական բրենդների հաջողության պատմությունների մասին՝ ոգեշնչելով նոր արտադրողներին չհրաժարվել իրենց երազանքներից ու բիզնես նպատակներից։ 

Բացի այդ, արշավի ռազմավարության մեջ ներառեցինք նաև համագործակցություն ու երկարաժամկետ աշխատանք մոտ 50 հայ կարծիքի առաջատարների և ինֆլյուենսերների հետ։ Համագործակցությունը ներառում էր հանդիպում-քննարկումներ հայկական արտադրության առաջխաղացման կարևորության մասին։ Հանդիպում-քննարկումներից մեկն էլ անակնկալ միջոցառում էր, որին ներկա տարբեր ոլորտների և բնագավառների ներկայացուցիչների համար պատրաստել էինք ինքնատիպ փաթեթավորման դիզայնով տուփ՝ լի հայկական արտադրության ապրանքներով, ուրախ սթիքերներով ու ընթերցողին ուղղված նամակով, որը պարզաբանում էր հայկական արտադրանքի առաջխաղացման և սպառման առաքելության տարածման կարևորությունը:  

Անակնկալ տուփը ինֆլյուենսերներին նվիրեցինք հենց միջոցառման ժամանակ՝ նպատակ ունենալով ֆիքսել նրանց ինքնաբուխ ու չպարտադրված արձագանքը տուփի պարունակությունը բացահայտելու պահին։ Արդյունքում ստեղծեցինք տեսահոլովակ, որն ամփոփում էր անակնկալ պահի ողջ տրամադրությունը՝ նպաստելով հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքվածության բարձրացմանն ու խթանելով ծրագրի նպատակների տարածումը։


loading