-
ՊԱՐՄԱ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՌԵԲՐԵՆԴԻՆԳ
Եթե ամենօրյա գնումների ընթացքը փոքր-ինչ հոգնեցնում է քեզ, ու դու ցանկանում ես, որ գնումներ կատարելը քեզ համար էլ հաճելի ու սիրված լինի, ապա ժամանակն է, որ այցելես մոտակա «Պարմա» սուպերմարկետ։
Հայկական սուպերմարկետների ցանցը նոր է ռեբրենդ եղել և առաջարկում է որակյալ ու էքսկլյուզիվ ապրանքատեսականի՝ միևնույն ժամանակ իր բոլոր հաճախորդներին առաջարկելով յուրօրինակ փորձառություն սուպերմարկետի ներսում։ «Պարմա»-ում գնումներ կատարելը մի ոգևորիչ ճամփորդություն է, որն սկսվում է ուղիղ սուպերմարկետի դռների դիմաց։ Դե ինչ, արդեն շտապո՞ւմ ես գնումների։ Առաջարկում ենք մի պահ կանգ առնել և մեզ հետ ուսումնասիրել սուպերմարկետների ցանցի նոր բրենդային ինքնությունը։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՌԵԲՐԵՆԴԻՆԳ
ԲՐԵՆԴԻ ՀԱՐԹԱԿ
ՎԻԶՈՒԱԼ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ԲՐԵՆԴԻ ԽՈՍՏՈՒՄ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԴԻԶԱՅՆ
ԴԻԶԱՅՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Սուպերմարկետի ռեբրենդինգի իրականացման կարևորագույն փուլը հիմնադրված բրենդի ուսումնասիրությունն էր, ինչպես նաև ռեբրենդինգի իրականացման բիզնես և մարքեթինգային նպատակների խորը վերլուծությունը։ Գաղափարների գեներացման փուլում MAROG թիմն իրականացրեց հատուկ սեմինար «Պարմա» սուպերմարկետի թիմի համար՝ հասկանալու նոր բրենդի հիմնաքարային արժեքներն ու տեսլականը։ Բացի այդ, մեր թիմն իրականացրեց նաև առանձին ուսումնասիրություն հաճախորդների շրջանում ըմբռնելու համար շուկայում առկա պահանջները։
Ուսումնասիրության և սեմինարի արդյունքում մենք առանձնացրինք սուպերմարկետի ռեբրենդինգի հիմնաքարային կետերը, որոնցով էլ հենց պետք է ձևավորվեր նոր բրենդի արժեքների համակարգը։ Դրանք էին համային ճամփորդությունը դեպի Իտալիա և աշխարհի այլ անկյուններ, որակյալ և էքսկլյուզիվ արտադրանքի առաջխաղացումն, ինչպես նաև մթերքի և կենցաղային ապրանքների գնումների ընկալման փոփոխությունը հասարակության մեջ։
Նոր բրենդի խոստման հիմքում այն գաղափարն էր, որ հաճախորդի գնումների ողջ ընթացքը «Պարմա» սուպերմարկետների ցանցում մի արկածային փորձառություն է, որը կարող է ամեն օր նորովի սկսվել։ «Քո ինքնատիպ ճամփորդության սկիզբը» բրենդի թեգլայնը հուշում է հաճախորդներին, որ յուրաքանչյուր այցելություն մոտակա «Պարմա» սուպերմարկետ կդառնա վառ էմոցիաներով ու արկածներով լի մի ճամփորդություն։
Իսկ այս խոստումը հաճախորդներին փոխացնելու համար դիզայն թիմն ընտրեց նոր բրենդի գունապնակը՝ բաղկացած մարմնագույնից, կարմիրից, կանաչից և բրոնզագույնից, ինչպես նաև բազմաթիվ երկրորդական երանգներից, որոնք ծառայում են բրենդի հետագա հաղորդակցությանը, ներառյալ փաթեթավորման համար նախատեսված ենթալոգոների ստեղծումն ու բրենդի կիրառությունները սոցիալական մեդիայում։ Մինչդեռ կարմիրն ու կանաչը փոխանցում են բրենդի իտալական ոգին, մարմնագույնն ու բրոնզագույնը որակի և ինքնատիպության խորհրդանիշն են։
Մտքում ունենալով ինքնատիպ ճամփորդության խոստումն, ինչպես նաև ոգեշնչվելով իտալական մշակույթի տարրերով ու խոհարարական արվեստով՝ ստեղծեցինք նոր բրենդի ինքնությունը, որը դարձավ «Պարմա» սուպերմարկետների ցանցի վերբալ և վիզուալ հաղորդակցման հիմքը։
Հաճախորդներին բրենդի գաղափարախոսությունն ամբողջապես փոխանցելու համար բրենդի խոստումը վիզուալիզացրինք դիզայն պարագաների միջոցով, ինչպես նաև վերաձևակերպեցինք հաղորդակցության հարթակը՝ ստեղծելով յուրօրինակ շփման կետեր բրենդի ներկայացուցիչների (սուպերմարկետի խորհրդատուների) և հաճախորդների միջև։
Դե ինչ, դու նո՞ւյնպես ցանկանում ես ամենօրյա գնումներդ վերածել անկրկնելի փորձառության։ Կամ գուցե՞ ցանկանում ես, որ փորձառությունն ինքը դուռդ թակի։ Ուրեմն գնումներդ կատարիր մոտակա «Պարմա» սուպերմարկետում կամ այցելիր բրենդի կայք ու ճամփորդիր սուպերմարկետում առցանց։