-
ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼԻ ՀԱՄԱՐ
Դալմա Գարդեն Մոլ՝ առաջին զվարճաառևտրային համալիրը Հայաստանում։ Վայր, որտեղ միաձուլվում է շոփինգի ու ժամանցի բազմազանությունը՝ ձևավորելով կատարելապես նոր ու յուրատիպ քաղաքային մշակույթ:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԵՌԱԼԵԶՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ
UI/UX ԴԻԶԱՅՆ
ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Հաշվի առնելով Դալմայի բոլոր առանձնահատկությունները` մեր խնդիրն էր ստեղծել այնպիսի կայք, որը կդառնա Դալմայի այցեքարտը, կարտահայտի այն արժեքները, որոնք Դալման կրում է իր մեջ արդեն 9 տարի շարունակ՝ մնալով պարզ, ընտանեկան ու ոճային ժամանցի կենտրոն։
Պահպանելով Դալմա առևտրի կենտրոնի բրենդի ինքնությունը և կերպարին բնորոշ հաղորդակցության հնչողությունն ու լեզուն՝ մենք մշակեցինք կայքի եռալեզու բովանդակությունը։
Բացի այդ, ստեղծեցինք համակարգված առաջադեմ ֆիլտրացիա խանութների, սննդի և ժամանցի էջերի համար, ինչպես նաև՝ ֆունկցիոնալ քարտեզ, որը կօգներ այցելուներին արագ ու հեշտ կողմնորոշվել Դալմայի տարածքում։
Առևտրի կենտրոնի յուրաքանչյուր ծառայության համար մշակեցինք անհատական էջեր, որտեղ ավելացված է մանրամասն տեղեկություն Դալմայում գործող խանութ-սրահների, ծառայությունների ու կինոթատրոնի, ինչպես նաև առևտրի կենտրոնի նվեր քարտի մասին։ Ստեղծեցինք նաև բլոգի բաժին, որը Դալմայի բոլոր այցելուների ոճային ընկերն է ու պատմում է նորաձևության, սեզոնային թրենդների և գեղեցկության մասին բոլոր կարևոր նորությունները։
Արդյունքում dalma.am-ը դարձավ մինիմալիստական ու հաճախորդակենտրոն ինտերֆեյսով և որոնողական համակարգերի համար օպտիմալացված եռալեզու կայք՝ բրենդային UI/UX դիզայնով և ինքնատիպ բովանդակությամբ։







.png)
.png)
.png)
.png)