-
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՅՔ «ԶԱՆԳԱԿ» ԳՐԱՏԱՆ ՀԱՄԱՐ
Եթե սիրում ես գրքեր, ապա անպայման կհասկանաս այն զգացողությունը, որն առաջանում է միայն այն ժամանակ, երբ ժամեր շարունակ կանգնած ես գրախանութում, ուսումնասիրում ես դարակաշարերի վրա դասավորված գրքերի վերնագրերն ու զրուցում խորհրդատուների հետ ճիշտ գիրք ընտրելու համար։ Այսպիսի տեղերից մեկն էլ Երևանում «Զանգակ» գրատունն է՝ ժամանակակից, նորարարական ու դինամիկ հարթակ նրանց համար, ովքեր ցանկանում են մոլորվել գրքերի, կրթության ու մշակույթի աշխարհում։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
UI/UX ԴԻԶԱՅՆ
ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
«Զանգակ» գրատան հետ համագործակցության շրջանակներում մեր խնդիրն էր ստեղծել էլեկտրոնային առևտրի այնպիսի կայք, որը կփոխանցեր գրախանութի ողջ մթնոլորտը՝ օգտատերերին փոխադրելով գրքերի իրականություն անգամ համակարգչի էկրանից այն կողմ։
Գրատան տեքստային ինքնությունը մշակելու համար հանդիպում-քննարկումներ ունեցանք արդեն կայացած բրենդի հիմնադիրների ու աշխատակիցների հետ, ինչի արդյունքում ստեղծեցինք գրատան հաղորդակցության հարթակը։ Մշակեցինք բրենդի կերպարային առանձնահատկություններն ու հնչողությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կայքի լեզվական առանձնահատկություններին, որոնք ձևավորելու էին հաճախորդ-գրատուն առցանց փոխհարաբերությունները։
Բացի այդ, մենք ստեղծեցինք կայքի հիմնական ուղերձները, ներառյալ՝ էջերի անուններ, վերնագրեր ու կարճ նկարագրություններ։ Մշակեցինք նաև կայքի բովանդակության ընդհանուր ռազմավարություն գրատան թիմի համար՝ տրամադրելով ուղեցույցներ և խորհուրդներ կայքի ընդհանուր բովանդակության մշակման համար։
Էլեկտրոնային առևտրի կայքի հաղորդակցության հարթակի ու հիմնական ուղերձների ստեղծումից հետո սկսեցինք դիզայնի և ծրագրավորման աշխատանքները։
Մշակեցինք հաճախորդակենտրոն, պարզ ու հասկանալի միջերես, որը մի կողմից՝ կհրապուրեր կայքի այցելուների ուշադրությունը գրախանութի ինքնության հիման վրա մշակված գրավիչ դիզայնի միջոցով, մյուս կողմից՝ կբարձրացներ օգտատերերի փորձառության արդյունավետությունը կայքում։ Բացի այդ, ստեղծեցինք համակարգված առաջադեմ ֆիլտրացիա, որը հարմարեցված կլիներ գրախանութի այցելուների որոնման պահանջներին ու կօգներ արագ ու հեշտ կողմնորոշվել առցանց խանութի բաժիններում։
Մենք մշակեցինք նաև մտածված դիզայնով և հեշտ կառավարվող վճարման համակարգ՝ հիմնական շեշտը դնելով այցելուների գնման գործընթացի դյուրացման վրա՝ անկախ նրանց կողմից օգտագործվող սարքի տեսակի։
Արդյունքում ստացանք որակյալ էլեկտրոնային առևտրի բազմաֆունկցիոնալ, ինտերակտիվ և որոնողական համակարգերի համար օպտիմալացված կայք «Զանգակ գրատան» բրենդային բովանդակությամբ և UI/UX դիզայնով, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի համակարգով։ Այնպես որ, շտապիր այցելել https://zangakbookstore.am/, ուսումնասիրել կայքն ու պատվիրել մեկ-երկու գիրք այս հանգստյան օրերին կարդալու համար։