COWO ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ

Աշխատանքը սկսեցինք ընկերության մարքեթինգային նպատակների վերլուծությունից։ Հետազոտության փուլում մեր թիմն աշխատարանների շարք իրականացրեց` հասկանալու բրենդի առանձնահատկությունները, դրա հիմնաքարային արժեքներն ու տեսլականը։ Բացի այդ, մեր թիմն իրականացրեց առանձին ուսումնասիրություն հաճախորդների շրջանում վերջիններիս շրջանում բրենդի ընկալումը հասկանալու, ինչպես նաև վերջիններիս կարիքներն ու ակնկալիքները գնահատելու համար։


COWO ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
COWO ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
COWO ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ

Ուսումնասիրության և աշխատարանների արդյունքում առանձնացրինք ընկերության առաջարկած հիմնական արժեքները՝ բիզնես կապերի ստեղծում, համախմբում, հարմարավետություն, ստեղծարարություն և զարգացում։

Հիմնվելով բրենդի հարթակի  ու խոստման վրա`մենք վերամշակեցինք բրենդի պատկերանշանը, ինչպես նաև ստեղծեցինք համապարփակ պատկերային ինքնություն և բրենդի գունապնակ:

 


COWO ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ

Բրենդի գաղափարը թիրախային լսարանին փոխանցելու համար, ստեղծեցինք դիզայն պարագաներ, ինչպես նաև բրենդի հաղորդակցության հարթակ, որոնք ընդգծում են բրենդի առանձնահատուկ կերպարն ու դրան հատուկ հնչերանգը։ Արդյունքում, ստեղծվեցին բրենդի հիմնական ուղերձները՝ բարելավելու բրենդի հաղորդակցությունը առկա և հեռանկարային լսարանների շրջանակում։

 


COWO ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
COWO ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
loading