-
Կայքի Ստեղծում Պռոշյանի Կոնյակի Գործարանի Համար
Պռոշյանի կոնյակի գործարանը որակի ու հուսալիության խորհրդանիշ է հայկական ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում։ Բացի հարուստ ժառանգությունից ու ապրանքների լայն տեսականուց, ընկերությունը նաև արժանիորեն առաջատար դիրք է զբաղեցնում շուկայում՝ շնորհիվ իր ընդարձակ ցանցի։ Գործարանի հետ համագործակցության շրջանակներում մեր խնդիրն էր ստեղծել բրենդային կայք, որը կներկայացներ ընկերության բովանդակ ինքնությունն ու բազմազան արտադրատեսականին։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԵՌԱԼԵԶՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ
ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԱՆԻՄԱՑՎԱԾ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐ
WEBFLOW ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Նախագիծն սկսեցինք շուկայի հետազոտությամբ՝ ուսումնասիրելով ընկերության մրցակիցներին ու սահմանելով բրենդի միջազգային նշաձողը։ Իրականացրինք ընդգրկուն SWOT վերլուծություն՝ վեր հանելով հին կայքէջի թույլ կողմերն ու շեշտադրելով նոր կայքի ստեղծմամբ պայմանավորված հնարավորությունները, որոնք կնպաստեին ընկերության ճանաչելիության բարձրացմանը։ Ուսումնասիրեցինք նաև մրցակից և նշաձող ընկերությունների կայքէջերի հոսքը, ֆունկցիոնալությունն ու կառուցվածքը բրենդի առավելությունները ճիշտ ընդգծելու համար։
Ուսումնասիրության արդյունքում մշակեցինք բրենդի հաղորդակցության հնչողությունը և ստեղծեցինք եռալեզու բովանդակություն, որը կներկայացներ բրենդի իսկական էությունն ու ժառանգությունը։
Նախագծի առանցքային բաղկացուցիչներից էր նաև կայքէջի վիզուալ ինքնությունը։ Ընտրեցինք կայքի համար նախատեսված գունապնակն ու տառատեսակները՝ ոգեշնչված կոնյակի խիտ երանգներով։ Մշակեցինք նաև ինքնատիպ պատկերազարդումներ՝ շեշտադրելով կոնյակագործության բնական միջավայրն ու ավանդույթները։ Կայքում օգտատերերի փորձառությունն ավելի դինամիկ դարձնելու համար էլ պատկերազարդումներն անիմացվեցին՝ ապահովելով ավելի գրավիչ ու փոխգործուն միջերես։
Կայքի վիզուալ ինքնությունն ամբողջացնելու համար իրականացրինք նաև լուսանկարահանում՝ ներկայացնելու կոնյակի գործարանի արտադրանքն ու ողջ ժառանգությունը։ Կայքէջի մշակումն իրականացրինք Webflow-ի միջոցով՝ ստեղծելով պարզ ու հասկանալի միջերես, որը կապահովեր օգտատերերի ինտերակտիվ փորձառությունը։ Էջերի հիմնական լուծումներն են անիմացված անցումները, քարտային դասավորությունն ու բովանդակության դինամիկան ապահովող շարժական գրաֆիկան, որն ընդգծում է հիմնական տարրերի ֆունկցիոնալությունը։ Կայքի ինտուիտիվ կառուցվածքի և մտածված տեքստային ու վիզուալ լուծումների արդյունքում ստեղծված փորձառությունն այնքան հաճելի է, որքան մեկ բաժակ նրբահամ հայկական կոնյակը։