ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով

ԶԳՕՆ-ի ինքնությունը կառուցված է աչալրջության, զգոնության և գործողության գաղափարների շուրջ։ Դրանք արտահայտվում են հատուկ մշակված տառատեսակով՝ ուղիղ և սուր ձևերով, ինչպես նաև նշանով, որը հայատառ կիրառության մեջ հիշեցնում է շեշտ, իսկ լատինատառի` բացականչական նշան։ Այն խորհրդանշում է համընդհանուր ազդանշան զգոնության և ահազանգի համար։  

 

Սև և դեղին գունային համադրությունը խորհրդանշում է պատրաստվածություն, զգուշավորություն և կյանքի առաջնահերթություն` ամրապնդելով Համապարփակ պաշտպանության և անվտանգության գաղափարը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի դերակատար է ազգային դիմակայունության մեջ։  

 

ԶԳՕՆ-ի առանձնահատկությունն այն է, որ այն համատեղում է ֆունկցիոնալությունն ու նորաձևությունը։ Այս ուսապարկը ոչ միայն արտակարգ իրավիճակների համար է, այլև օրական կրելու ոճային աքսեսուար, ինչը շեշտում է, որ պատրաստվածությունն ապագայի հանդեպ վախ չէ, այլ կենսակերպ։ Որպեսզի արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը դառնա հասանելի և արդիական, մենք մշակել ենք հատուկ գրաֆիկական նախշեր, որոնք տալիս են բրենդին ժամանակակից քաղաքային տեսք` միևնույն ժամանակ պահպանելով դրա հիմնական նպատակը։ 

 


ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով

ԶԳՕՆ-ը ավելին է, քան արտակարգ իրավիճակների արտադրանքների բրենդ. այն դիմակայունության շարժում է։ Համատեղվելով Ոգեզէնի Համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգի հետ՝ ԶԳՕՆ-ը խրախուսում է մարդկանց գործել նախապես և հոգ տանել իրենց անվտանգության համար՝ ամրապնդելով ամբողջ հասարակության մակարդակով պատրաստվածության գաղափարը։  

 

Ավելի լավ է լինել պատրաստված և երբեք չկանգնել վտանգի առաջ, քան կանգնել վտանգի առաջ՝ առանց պատրաստ լինելու։

 


ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
ԶԳՕՆ` Կյանքը պատրաստվածության ռեժիմով
loading