-
MUZA գինիների վերաբրենդավորում
MUZA գինիներն արտադրվում են 2022 թվականից։ Շուկայում ներկայանում են կարմիր, սպիտակ, վարդագույն և ռեզերվ գինիներով։ MAROG-ի և MUZA-ի համագործակցության արդյունքում ապրանքանիշը վերաբրենդավորվել է՝ ստանալով նոր վիզուալ և վերբալ ինքնություն։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԼՈԳՈՅԻ ԴԻԶԱՅՆ
ՏՊԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԻԶԱՅՆ
ԹՎԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԻԶԱՅՆ
ԴԻԶԱՅՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ՆՇԱՆԱԲԱՆ
ԲՐԵՆԴԻ ՎԵՐԲԱԼ ՀԱՐԹԱԿ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
.jpg)
Պահպանելով բրենդի անվանումն ու MUZA-ին տալով նոր վիզուալ ինքնություն, թիմը բրենդին նոր շունչ հաղորդեց: Վերաբրենդավորման գաղափարի հիմքում կնոջ եզակիությունն է, ինչպես ցանկացած ծաղիկ, որ եզակի է իր բույրով ու նրբագեղությամբ, այնպես էլ յուրաքանչյուր կին եզակի է իր տեսակով։
Վերաբրենդավորման ընթացքում MAROG-ն իր առաջ խնդիր էր դրել ստեղծել տպավորող ու աչք շոյող տարբերանշան։ Արդյունքում ծաղկային կոլաժի շնորհիվ ստացվեց կնոջ դեմքի կիսադեմ պատկեր, որն իր տեսքով հին հունական հավերժահարս է հիշեցնում։
.jpg)
.jpg)
.jpg)
Ստեղծվել է գինու պիտակի դիզայն, բրենդի չորս տեսակի գինիների համար (կարմիր, սպիտակ, ռոզե և ռեզերվ): Յուրաքանչյուր գինու տեսակ իրեն հատուկ գունային լուծում է ստացել, ամեն ընտրված գույն իր սեփական խորհրդանիշն ունի։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
MUZA կարմիր պիտակի մուգ երանգը խորհրդանշում է աստվածների խմիչքը, պիտակի սպիտակ գույնը խորհրդանշում է կնոջ պարզությունն ու մաքրությունը, ռոզեի բաց վարդագույն երանգը մայրության և գեղեցկության խորհրդանիշն է, իսկ ռեզերվում՝ սևի ու ոսկեգույնի օգտագործումը խորհրդանշում են շքեղությունն ու բարեկեցությունը։
.jpg)
.jpg)
.jpg)