-
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ԲՐԵՆԴԻՆԳ
Նախագահի մրցանակը շնորհվում է Հայաստանի Հանրապետության՝ լավագույն և արժեքավոր ստեղծագործություններ հեղինակած, հայտնագործություններ և աշխատանքներ կատարած քաղաքացիներին կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԻԶԱՅՆ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԴԻԶԱՅՆ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Տարիներ շարունակ Նախագահի մրցանակը վիզուալ ինքնություն չի ունեցել, և մեր նախագծի նպատակն էր ստեղծել բրենդի ինքնության դիզայն, որը գրավիչ կլիներ ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու գիտնականների, գրողների, արվեստագետների և այլ ոլորտների մասնագետների համար։ Հաշվի առնելով մրցանակի կարևորությունը՝ մեր դիզայն թիմի խնդիրն էր ստեղծել բրենդի դասական, բայց ժամանակակից վիզուալ ինքնություն, որը կառանձնանար նախագահի անունից տրվող այլ մրցանակներից։
Որպես բրենդի խորհրդանիշ ընտրել ենք Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ կենդանատեսակի՝ հայկական մուֆլոնի կերպարը։ Իսկ ինչու՞ հենց հայկական մուֆլոն։ Այն մարմնավորում է մեր գիտնականների և արվեստագետների ուժն ու համառությունը, որ նրանք ներդնում են իրենց աշխատանքներում՝ ստեղծելով մնայուն արժեքներ:
Լոգոն ստեղծել ենք՝ համադրելով մուֆլոնի եղջյուրի պատկերն ու հայկական հավերժության նշանը, որը ճարտարապետության մեջ և խաչքարերի վրա օգտագործվող հին հայկական խորհրդանիշ է։
Բրենդի գույներն են ոսկեգույնն ու ծովի կապույտը, որոնք ընդգծում են մրցանակի կարևորությունը։
Նախագահի մրցանակի համար մենք նախագծել ենք ինչպես շքանշանն իր յուրահատուկ տուփով, վկայագրով և գրքույկով, այնպես էլ քաղաքային ֆորմատի պաստառները։