-
ՄԱՄՈՒՌ ԲՐԵՆԴԻՆԳ
«Մամուռ» ռեստորանի բրենդինգի կոնցեպտի հիմքում անծայրածիր ու սաղարթախիտ անտառներն են։ Ընտրված գույներն ու դիզայնի միջոցով հաղորդվող թարմությունը թույլ են տալիս ամբողջությամբ զգալ Մամուռում ստեղծված միջավայրի խորհրդավորությունը։ -
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԻՆԳ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԴԻԶԱՅՆ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Ինչո՞ւ Մամուռ։ Խոնավ տարածքներում, քարերի ու ծառերի մակերեսին հայտնվող մամուռը հիմնականում ասոցացվում է անտառների հետ ու կարծես փոխանցում է կանաչ անսահմանություններին հատուկ էներգիան։ Իհարկե, ռիսկային էր բրենդի համար նման անուն ընտրելը, սակայն մեր թիմին հաջողվեց մշակել կոմունիակցիոն ամբողջական ու հետաքրքիր գաղափար՝ բրենդը մրցակիցներից տարբերվող դարձնելու և գաղափարը յուրահատուկ կերպով փոխանցելու համար։
Բրենդի ինքնությունն ստեղծելիս մեր դիզայն թիմը ոգեշնչվել է Art Nouveau ոճից։ Լոգոյի վրա պատկերված է խորհրդավոր աղջիկ, որը մարմնավորում է անտառային ոգին, իսկ նրա ետևում նույն ոճով նկարազարդված ծառն ու դրա ճյուղերը լրացնում են բրենդի առեղծվածային ոճը։
Մշակել ենք նաև տարբեր բրենդային իրերի կոնցեպտուալ գաղափարներ ռեստորանի հուշանվերների խանութում ներկայացնելու համար։ Տուփերի փաթեթավորման դիզայնի համար ստեղծել ենք հատուկ կերպարներ, որոնք բրենդի վիզուալ ինքնությունն ավելի հարուստ ու հետաքրքիր են դարձրել:
Շոկոլադի տուփերի փաթեթավորումը իր ձևով ծառի կեղև է հիշեցնում, իսկ դրանց վրա պատկերված ծառի ճյուղեր հիշեցնող նախշերն ու կանաչ գույնի երանգները փոխանցում են անտառներին հատուկ խորհրդավորությունը։ Մշակվել է շոկոլադի երկու տուփ՝ մեկը սև շոկոլադի, մյուսը՝ պնդուկով շոկոլադի համար։
Ներկայացրել ենք նաև սոճու լիկյորի շշի փաթեթավորման գաղափար, որի վրա պատկերված են անտառային ոգին փոխանցող խորհրդավոր աղջիկն ու եղնիկը:
Մշակել ենք նաև հետաքրքիր լուցկու տուփ, որը պարունակում է բացառապես բնական լուցկիներ. ծառի բարակ ճյուղ՝ ծայրին դյուրավառ նյութից պատրաստված գլխիկ։ Լուցկու տուփի վրա պատկերված է խորհրդավոր անտառի բնակիչներից հերթականը՝ թևերը լայն բացած կանաչ ֆենիքսը։
«Մամուռ» ռեստորանի բրենդինգը ներկայացվել է բրենդինգի և փաթեթավորման դիզայնի տարբեր մրցանակների, ինչպես նաև արձագանք ստացել մի շարք միջազգային բլոգերում և հարթակներում