-
ՉԱՅԽՈՆԱ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԻՆԳ
Չայխոնան Երևանի կենտրոնում տեղակայված արևելյան ռեստորան է: Յուրահատուկ մթնոլորտը, բարձրակարգ խոհանոցն ու բազմահամ նարգիլեները ձեզ կտեղափոխեն արևելքի հեքիաթային աշխարհ:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՎԻԶՈՒԱԼ ԲՐԵՆԴԻՆԳ
ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ
ԲՐԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԲՐԵՆԴԻ ԿԱՐԳԱԽՈՍԻ ՍՏԵՂԾՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Բրենդի կոնցեպտի և պատմության հիմքում Մետաքսի մեծ ճանապարհի գաղափարն է: Միջնադարում աշխարհի տարբեր երկրներից եկած առևտրականներն այս քարավանային ճանապարհին վաճառում էին բազմազան ու բազմաբույր համեմունքներ, սնունդ և շատ այլ ապրանքներ:
Հայաստանը գտնվում էր Մետաքսի ճանապարհի խաչմերուկում և կապող կամուրջ էր Արևելքի և Արևմուտքի միջև: Եվ մեր խնդիրն էր արևելյան հեքիաթը հենց Երևան բերել՝ մարդկանց նոր և անմոռանալի զգացողություններ փոխանցելու համար:
Դիզայնի կոնցեպտը ստեղծելիս ոգեշնչվել ենք Միջին Արևելքի հեքիաթներից, որոնք ամբողջացած են հայտնի «Հազար ու մի գիշեր» ժողովածուի մեջ: Իսկ բրենդի համար ընտրված հիմնական գույները ոսկեգույնն ու ազնվական կապույտն են, որոնք ռեստորանում արևելյան աուրա են ստեղծում:






Ստեղծվել է նաև ակվարելի ոճով արված պատկերազարդումների շարք, որն արտացոլում է Միջին Արևելքի անտիկ պատմությունը և մշակույթը: Պատկերազարդումներում արտահայտված են տարածաշրջանին բնորոշ գույները, նախշերը, ինչպես նաև այն հիմնական ապրանքները, որոնք շրջանառվում էին Մետաքսի ճանապարհին:
Բրենդի կոնցեպտն ու գաղափարախոսությունը ամրապնդելու համար մենք ստեղծել ենք նաև ռուսերեն կարգախոսը՝ «Сказка в городе» (հեքիաթը քաղաքում է): Իսկ բազմաբնույթ դիզայնի պարագաների նպատակը հեքիաթի կախարդական մթնոլորտը փոխանցել է՝ այդպիսով ամրապնդելով բրենդի և ռեստորանի հաճախորդների միջև կապը:
Մշակել ենք նաև ռեստորանի հաճախորդներին տրվող հատուկ նվերների գաղափարը՝ փոքրիկ սրվակներ՝ լցված արևելյան համեմունքներով: Սրվակների մեջ կան նաև իմաստուն խորհուրդներով հաղորդագրություններ: Այս նվերը կարծես բրենդի կոնցեպտի ամփոփիչ մասն է, որն ամբողջապես փոխանցում է բրենդի պատմությունն ու էմոցիոնալ կապ ստեղծում բրենդի և ռեստորանի հաճախորդի միջև։











