-
“DABOORBAT” ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԱՐՇԱՎ
Daboo-ն յուրօրինակ մասնագիտացված կոկտեյլ բար է Երևան քաղաքի կենտրոնում: Daboo բարում ամեն ինչ ստեղծված է նրա համար, որպեսզի մարդիկ լիցքաթափվեն, վայելեն իսկապես արտասովոր կոկտեյլներ, անմոռանալի ժամանակ անցկացնեն ու լավ հուշեր ստեղծեն:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԿՐԵԱՏԻՎ
ԹՎԱՅԻՆ ԱՐՇԱՎ
ՄԱՐՔԵԹԻՆԳ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Մեր խնդիրն էր իրականացնել յուրօրինակ թվային արշավներ սոցցանցերում նոր հաճախորդների ներգրավման ու Daboo բարի անմիջական տրամադրության փոխանցման համար՝ միաժամանակ հրավիրելով մարդկանց մասնակցելու ամեն ուրբաթ կազմակերպվող «DABOORBAT» երեկոներին:
Առաջադրանքի իրականացման համար մենք ադապտացրինք Daboo-ի աշխույժ տրամադրությունն ու կոկտեյլային միջավայրը մի կողմից հայտնի արվեստի գործերին, մյուս կողմից ռետրո ոճի լուսանկարներին:
Այսպիսով, մենք ստեղծեցինք կրեատիվ պաստառներ Daboo բարի Facebook և Instagram էջերի համար: Արդյունքում, ընդհանուր 4 ամիս տևողությամբ արշավի պաստառները փոքր գովազդային բյուջեով ունեցան մոտ 39,500 օգտատիրոջ ներգրավվածություն ու 520,000 դիտում՝ ներգրավելով նոր հաճախորդների: