-
JACK-Ի ԾՆՈՒՆԴԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Jack-ի ծննդյան ստույգ օրն անհայտ է, այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում սեպտեմբեր ամիսն ամբողջությամբ նվիրված է Jack Daniel-ի ծնունդին։ Այս տարի հիմնական ու ամենասպասված միջոցառումը Երևանում կազմակերպեցինք հոկտեմբերի 7-ին։ Ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող Jack-ն ունի հստակ արժեքներ, հետևաբար ամեն ինչ արված էր հստակ տրամադրություն ստեղծելու ու երեկոն անմոռանալի դարձնելու համար։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԿՐԵԱՏԻՎ
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Մեր թիմը մշակեց միջոցառման ընդհանուր կոնցեպտը, ընտրեց կոմունիկացիայի ամենահարմար գործիքները, ստեղծեց կոնտենտը, կատարեց թեմատիկ լուսա և տեսանկարահանում և, իհարկե, իրականացրեց միջոցառման կազմակերպչական աշխատանքները։
Ստեղծեցինք վիզուալներ, որոնցում ներկայացված էր, թե ինչպես են մարդիկ պատրաստվում Jack-ի ծնունդին։ Նկարահանեցինք նաև կարճ հոլովակ, որի հիմնական գաղափարը հետևյալն էր՝ Jack-ը բոլոր ժամանակներում նույն Jack-ն է մնում։
Միջոցառման հրավիրատոմսերը թիրախային խմբին բաժանելու համար հետաքրքիր խաղ էինք մտածել. մասնակիցները միջոցառման վերաբերյալ որևէ գրառում էին անում սոցիալական ցանցերում, որից հետո ստանում էին իրենց հրավիրատոմսը։ Այս խաղի շնորհիվ ոչ միայն բաժանեցինք հրավիրատոմսերը, այլև ապահովեցինք ակտիվություն սոցիալական ցանցերում։
Որպես միջոցառման անցկացման վայր ընտրել էինք հին գործարանային տարածք, որտեղ ամեն ինչ ձևափոխված ու հարմարեցված էր երեկոյի ընդհանուր տրամադրությանը. յուրահատուկ բար, լուսանկարվելու անկյուն, Jack Honey խաղ ու, իհարկե, լավ երաժշտություն։
Jack-ի ծնունդին նվագեցին DJ Lucy Sówa-ն, DJ Shant-ը, Supacooks-ը և հատուկ երեկոյի համար Ամստերդամից հրավիրված DJ Mike Mago-ն։ Վերջինս մասնակցել է աշխարհահռչակ Tomorrowland 2017-ին, նվագել է տարբեր փառատոններում՝ Լոնդոնում, Իբիցայում, Ամստերդամում և միացել էր մեզ՝ Jack-ի ծնունդն ավելի տոնական դարձնելու։ Միջոցառումը վարում էր հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը։
Jack-ի ծնունդը տևեց մինչև ուշ երեկո, իսկ ներկաները 1000-ից ավելի էին։ Ծնունդի ամենաթեժ պահերը մեր նկարահանած այս կարճ տեսահոլովակում են։ Վայելե՜ք։