-
ASADOR BRANDING
Ծանոթ ե՞ք Բաուեր ընտանիքի խոհանոցային ավանդույթներին: Դեռ ո՞չ: Ուրեմն պետք է այցելեք «ԱՍԱԴՈՐ» ռեստորան, որտեղ մատուցվում են քաղաքի ամենալավ ծովախեցգետինը, ծովամթերքն ու սթեյքը:
Այստեղ ճաշելու ունիկալ փորձառությունը, տպավորիչ վիզուալ ինքնությունն ու ստացած էմոցիաները առանձնացնում են ռեստորանը հայկական HoReCa սեգմենտում:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ԲՐԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
«ԱՍԱԴՈՐ» ռեստորանի բրենդինգի վրա աշխատելիս մենք հաշվի առանք պատվիրատուի պատկերացումներն ու ցանկությունները, որի արդյունքում ստեղծեցինք մի ընտանիքի պատմություն, որտեղ Բուեր եղբայրները ներկայացված են որպես իրենց գործի վարպետներ: Նրանք հետևում են իրենց ընտանեկան ավանդույթներին ու մշտապես ռեստորանի հաճախորդներին մատուցում են միմիայն ամենալավն ու որակովը:
Ռեստորանի տարբերանշանին ուշադիր նայելիս կնկատեք կենդանիների մարմնի մասեր հիշեցնող էլեմենտներ, որոնք ևս մեկ անգամ հիշեցնում են, որ այստեղ կարող եք համտեսել քաղաքի ամենահամեղ ծովախեցգետինը, ծովամթերքն ու սթեյքը:
Ռեստորանի մենյուն, գոգնոցները, թղթե տոպրակները և բրենդային այլ պարագաներն ստեղծելիս օգտագործել ենք մեր դիզայն թիմի կողմից ստեղծված կենդանիների ու ձկների գեղեցիկ նկարազարդումները: