-
EPIC EYE MUSIC & ARTS FESTIVAL
Epic Eye-ն իր տեսակի մեջ առաջին երաժշտության և արվեստի փառատոնն է Հայաստանում: Անցկացման երեք օրերի ընթացքում փառատոնը Ծաղկաձորի ֆանտաստիկ բնության գրկում համախմբեց էլեկտրոնային և ռոք երաժշտության համաշխարհային արտիստներին ու բենդերին՝ անմոռանալի էմոցիաներ պարգևելով երաժշտության ու արվեստի սիրահարներին:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՓԱՌԱՏՈՆԻ ԲՐԵՆԴԻՆԳ
UI/UX ԴԻԶԱՅՆ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
BTL ԵՎ ATL ԳՈՎԱԶԴ
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ
ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈԼՈՎԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Ինչո՞ւ Epic Eye: Բրենդի անվան ու պատմության հիմքում չբացահայտված ու իսկական զգացողություններ ապրելու գաղափարն էր: Փառատոնը հուշում էր՝ անջատի՛ր բոլորդ զգայարաններդ, միայն միտքդ բա՛ց պահիր, որպեսզի զգաս երաժշտության ու արվեստի իսկական ուժը ու դուրս գաս նոր հարթություն:
Գաղափարն ուղղված էր հենց էլեկտրոնային ու ռոք երաժշտություն նախընտրող, ինչպես նաև ժամանակակից արվեստով հետաքրքրված լսարանին Հայաստանում: Նույն կոնցեպտի շուրջ մենք ստեղծեցինք նաև բրենդի դիզայն պարագաներն, ինչպես նաև բրենդի տոնն ու վերբալ կոմունիկացիան:
.jpg)


Փառատոնի մասին իրազեկելու համար ստեղծեցինք կոմերցիոն տեսահոլովակ և ֆոտոշարք, որոնք պատմում էին այն անմոռանալի ու անսպասելի զգացողությունների մասին, որ փառատոնի մասնակիցները պետք է ապրեին։

Երևանի կենտրոնում և արվարձաններում տեղադրվեցին տարբեր գովազդային նյութեր քաղաքային վահանակների, սքրոլերների ու LED էկրանների վրա: Ինչպես նաև, Հայաստանի ամենամեծ առևտրային կենտրոններից մեկում՝ փառատոնի գործընկեր Yerevan Mall-ում, տեղադրվեցին արտաքին ու ներքին գովազդային պաստառներ, ցուցապաստառներ, LED էկրաններ ու roll-up-եր: Բացի այդ, առևտրային կենտրոնում տեղադրեցինք նաև գովազդային ստենդ, որի մոտ աշխատակիցը թռուցիկներ էր բաժանում, պատմում էր փառատոնի մասին և տոմսեր էր վաճառում: Մեկ ամսվա ընթացքում, առևտրային կենտրոնի կինոթատրոնում՝ ԿինոՊարկում յուրաքանչյուր ֆիլմից առաջ ցուցադրվում էր նաև փառատոնի գովազդային տեսահոլովակը:
BTL ակտիվություններ իրականացրեցինք նաև Երևանի տարբեր փաբերում և բարերում՝ ապահովելով 400 ուղիղ կոնտակտ:




Փառատոնի համար ստեղծեցինք նաև բազմաֆունկցիոնալ, ինտերակտիվ և SEO-օպտիմալացված վեբ կայք հայերեն և անգլերեն լեզուներով, որի հիմքում ժամանակին համահունչ ու բրենդավորված UI/UX դիզայնն ու առցանց վաճառքի մտածված համակարգն էր: Մեկ ամսվա ընթացքում փառատոնի կայքը ներգրավեց 14,000-ից ավել նոր օգտատեր, և կայքի միջոցով վաճառվեց ավելի քան 2,000 տոմս:
Փառատոնի համար իրականացված ամբողջ գովազդային արշավի ընթացքում մենք օգտագործեցինք թվային մարքեթինգի տարբեր գործիքներ և հարթակներ՝ թիրախային լսարանին հասնելու և փառատոնի մասին պատմելու համար: Սոցիալական մեդիաներում մարքեթինգի արդյունքում փառատոնը ներգրավեց ավելի քան 1,000,000 եզակի օգտագործողների Facebook-ում և մոտ 900,000՝ Instagram-ում: Մինչ փառատոնը Google և Youtube որոնողական համակարգերում ընդհանուր առմամբ ավելի քան 1,400,000 անգամ ցուցադրվեց փառատոնի գովազդը:
.jpg)




Epic Eye-ի գովազդային արշավի շրջանակներում, ՄԱՐՕԳ թիմը նաև իրականացրեց միջոցառման հանրային կապերի աշխատանքները: Կազմակերպեցինք մամուլի ասուլիս հայկական մեդիայի տարբեր ներկայացուցիչների հետ: Փառատոնի մեդիա գործընկերներն էին նաև CivilNet-ը, PanArmenian.net-ը, Երևան ամսագիրն ու Bravo.am-ը: Արդյունքում, ավելի քան 50 հոդված ու ակնարկ, ինչպես նաև հեռուստատեսային և ռադիո ռեպորտաժներ պատրաստվեցին՝ լուսաբանելու նախափառատոնային և հետփառատոնային փուլերը:
Ընդհանուր առմամբ, 16 կարծիքի առաջատարներ ու վլոգգերներ միացան փառատոնի մարքեթինգային հաղորդակցման արշավին: Նրանից յուրաքանչյուրի հետ առանձին աշխատելով՝ ստեղծեցինք փառատոնի մասին յուրահատուկ կոնտենտ՝ նրանց սոցիալական էջերում տարածելու նպատակով: Իսկ փառատոնին մասնակցելու հատուկ հրավերներ ուղարկվեցին 90 հայտնի մարդկանց ու կարծիքի առաջատարների: Ընդհանուր առմամբ կարծիքի առաջատարների կողմից արված հրապարակումների միջոցով հասանք մոտ 600,000 օգտատիրոջ:


Փառատոնի գովազդային արշավը մեծ հաջողություն ունեցավ՝ ներգրավելով մեդիա դաշտը, հայտնի մարդկանց ու մեծ լսարան: Ելույթ ունեցան մոտ 40 արտիստներ ու բենդեր, որոնց թվում Paji-ն ու Tube & Berger-ը Գերմանիայից, նորվեգական Leprous-ը, լիտվացի Ten Walls-ն ու այլք: Ավելի քան 2,000,000 հոգի Հայաստանից և հարևան երկրներից գոնե մեկ անգամ լսեց փառատոնի մասին հեռուստատեսության, համացանցի և այլ հարթակների միջոցով: Եվ 3000-ից ավելի մարդ գնեց փառատոնի տոմսերը:









Այս հոլովակում փառատոնի ամենաէպիկ պահերն են: Բա՛ց միտքդ, զգա՛ ռիթմը, որ վայելես հոլովակը: