-
#ՀԻՇՎՈՂՊԱՀԵՐ ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏԻ ՀԵՏ
«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի ու կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Ընկերության հետ համագործակցության շրջանակներում մեր խնդիրն էր Ամանորից առաջ կազմակերպել նախատոնական ակտիվություններ նոր սպառողների ներգրավման, ինչպես նաև բրենդի և սպառողի միջև ամուր էմոցիոնալ կապ ստեղծելու համար:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԿՐԵԱՏԻՎ
ԱՐՇԱՎԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
BTL/ՀԱՄՏԵՍՈՒՄ
ԱՐՇԱՎԻ ՀՈԼՈՎԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Նախատոնական արշավի համար ընտրել էինք «Ստեղծենք #ՀիշվողՊահեր» կոմունիկացիոն ուղերձը: #ՀիշվողՊահեր հեշթեգով ստեղծեցինք նաև արշավի լոգոն և մշակեցինք հատուկ նկարազարդումներ՝ համադրելով մսամթերքի և Նոր տարվա թեմաները: Այս նկարազարդումներով ստեղծեցինք նաև տարբեր դիզայն պարագաներ, ներառյալ սենդվիչների և հոթ-դոգերի փաթեթավորման թղթեր, ֆոտոստենդ, հագուստ արշավի աշխատակազմի համար և այլն:
Արշավը մեկնարկեց ԿինոՊարկում սենդվիչների և հոթ-դոգերի հյուրասիրությամբ։ Կինոթատրոնում տեղադրելով բրենդավորված տաղավար և այցելուներին ֆիլմերի ցուցադրություններից առաջ համեղ սնունդ հյուրասիրելով՝ մենք նրանց փոխանցեցինք այն հոգատարության և ջերմության զգացումը, որը Բեկոն Պրոդուկտը ցանկանում է ձևավորել իր պոտենցիալ հաճախորդների շրջանում: Այն այցելուները, որոնք ֆոտոստենդի մոտ լուսանկարվում էին և հրապարակում լուսանկարը իրենց սոց․ էջերում (Facebook, Instagram) #ՀիշվողՊահեր, #ԲեկոնՊրոդուկտ հեշթեգերով, ստանում էին ԿինոՊարկի 2 տոմս որպես նվեր:






Բացի այդ, անակնկալ այցեր կատարեցինք Երևանում գտնվող 14 գրասենյակներ՝ տոնական տրամադրություն փոխանցելու նպատակով: Մեր ամանորյա երգչախումբն ու ուրախ էլֆը տարբեր ընկերությունների աշխատակիցներին համեղ սենդվիչներ հյուրասիրեցին, ամանորյա երգեր երգեցին նրանց հետ և խաղեր խաղացին, իսկ վերջում ակտիվ մասնակիցներին նվիրեցին ԿինոՊարկի տոմսեր։








Ընդհանուր առմամբ ակտիվություններին մասնակցեց 4000-ից ավելի մարդ:
Անակնկալ այցերի ամենավառ ու #ՀիշվողՊահերն այս հոլովակում են: