-
IRISH TRUE BY TULLAMORE D.E.W.
Tullamore D.E.W.-ն իսկական իռլանդական վիսկի է՝ յուրահատուկ համային երանգներով։ Այն բոլոր նրանց համար է, ովքեր նոր մարտահրավերներ են փնտրում, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց երևակայությունը և ստեղծագործ միտքը, և ովքեր աշխարհի իրենց պատառիկն ավելի հետաքրքիր են դարձնում բոլորիս համար։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԿՐԵԱՏԻՎ
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՈԼՈՎԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Սբ․ Պատրիկի տոնին Tullamore D.E.W. բրենդի համար իսկական իռլանդական տրամադրություն ստեղծեցինք Երևանում։ Միջոցառման ֆորմատը հետևյալն էր․ Paparazzi Group-ի բոլոր երեք հարկերում նվագում էին տարբեր ոճի DJ-ներ՝ funk-ից մինչև techno երաժշտություն, իսկ մասնակիցներն ազատ էին ընտրելու, թե այդ պահին որտեղ են ուզում լինել, ինչ են ուզում լսել: Միջոցառման ընթացքում հյուրերին ողջունում էին իռլանդացու կերպարով երեք տղաներ, ովքեր մասնակիցներին Tullamore D.E.W. վիսկի էին հյուրասիրում, նկարվում ու ուրախանում էին նրանց հետ։
Irish True by Tullamore D.E.W. միջոցառման մասին նախապես սոց․ ցանցերում տեղեկություն տարածելու և բրենդի ճանաչելիությունը երիտասարդության շրջանում բարձրացնելու նպատակով իրականացրինք լուսանկարահանում կարծիքի առաջատարների հետ. ներգրավեցինք սոց․ ցանցերում ակտիվ օգտատերերի, ովքեր սիրում են խնջույքների գնալ և ունեն շատ հետևորդներ։
Միջոցառման իռլանդական թեման ընդգծելու նպատակով լուսանկարահանում իրականացրինք կարծիքի առաջատարների և երեք իռլանդացի կերպարների հետ, որոնցում երևում էր նաև միջոցառման հրավիրատոմսը։ Լուսանկարները տարածվեցին ինչպես տվյալ օգտատերերի անձնական էջերով, այնպես էլ Tullamore D.E.W. Armenia-ի պաշտոնական էջով և այդպիսով մեծ հետաքրքրության ալիք առաջացավ սպասվող միջոցառման շուրջ։
Արդյունքում Irish True by Tullamore D.E.W. միջոցառմանը մասնակցեց ավելի քան 800 մարդ։