ՖԻՆՔԱ. ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎ

Գովազդային արշավի նպատակն էր ՖԻՆՔԱ Հայաստանի պլանշետով վարկավորման նոր մեթոդը գովազդել Հայաստանի մարզերում և համայնքներում՝ ՖԻՆՔԱ-ի բոլոր առկա և պոտենցիալ հաճախորդներին փոխանցելով հարմար պահին իրենց հարմար տեղում վարկ ձևակերպելու գաղափարը:

Արշավի իրականացման համար ստեղծեցինք «Վարկի ձևակերպում Ձեզ հարմար վայրում․ մենք գալիս ենք Ձեր համայնք» կարգախոսը, որի նպատակն էր վարկավորման նոր մեթոդն ամբողջապես հասկանալի և պարզ ձևով ներկայացնել թիրախային լսարանին: Պատրաստեցինք անիմացիոն հոլովակ, որը հատուկ ստեղծված հերոսների միջոցով քայլ առ քայլ բացատրում էր վարկավորման գործընթացը՝ միևնույն ժամանակ ընկերության հաճախորդներին ծանոթացնելով մեթոդի առանձնահատկություններին:


  • Արշավի հիմնական նպատակներից մեկն էր նաև ՖԻՆՔԱ Հայաստանը որպես պատասխանատու և վստահելի կազմակերպություն ներկայացնելն ու նոր հաճախորդներ ներգրավելը: Այդ իսկ պատճառով մենք այցելեցինք Հայաստանի մարզերում և համայնքներում ապրող և վարկավորման նոր մեթոդից արդեն օգտված տարբեր մարդկանց և հեռուստառեպորտաժի միջոցով պատմեցինք նրանց փորձառության մասին՝ միևնույն ժամանակ ներկայացնելով ՖԻՆՔԱ Հայաստանը որպես մարդակենտրոն կազմակերպություն:

  • Բացի այդ, ստեղծեցինք նաև ռադիո գովազդ, որը շարունակում էր անիմացիոն հոլովակի և հեռուստառեպորտաժի միտքը՝ երկու բնակչի երկխոսության միջոցով պատմելով վարկավորման նորարարական մեթոդի առավելությունների մասին: 

    Ստացված կոնտենտը ադապտացրինք ինչպես սոցիալական մեդիաների, այնպես էլ արտաքին գովազդի համար՝ Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին ազդարարելով, որ սպասեն ՖԻՆՔԱ-ին իրենց համայնքում: 


loading