-
ՄԱՐՏԻ 8-Ը ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼՈՒՄ
Մարտի 8-ը կարելի է ներկայացնել որպես կանանց միջազգային օր, գեղեցկության տոն, կանանց իրավունքների պաշտպանության օր կամ պարզապես գարնան ու զարթոնքի տոն: Սակայն ինչպես էլ այն ներկայացնենք, օրը նշել և վայելել պետք է անպայման: Դալմա Գարդեն մոլի համար նախագծված մարքեթինգային արշավը, սակայն, մարտի 8-ը լուսաբանում էր մեկ այլ տեսանկյունից: Այս անգամ մենք ցանկացանք ցույց տալ կնոջ նրբության և փխրունության ետևում թաքնված, կամ ոչ այնքան թաքնված ուժն ու ազդեցիկությունը: Այդ նպատակով արշավն ընդունեց «ՈՒժեղ կանանց #ուժեղնվերներ» անվանումը:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՐՇԱՎ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՆՑԵՊՏ ԵՎ ԿԱՐԳԱԽՈՍ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
ՏԱՐԱԾՔԻ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
ՄԱՐՔԵԹԻՆԳ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ
ՄՐՑՈՒՅԹ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ
ԼԵՆԴԻՆԳ ԷՋ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
-
Արշավի 3 հիմնական պաստառները ցուցադրում էին 3 տարբեր սերունդների կանանց հմայիչ և ուժեղ կերպարներ՝ ապացուցելով, որ ինքնավստահ և խելացի կինը հմայիչ է ցանկացած տարիքում: Այս կանայք գիտեն, թե ինչ են ուզում և թե ինչն է իրենց ուժեղ դարձնում: Իսկ նման ուժեղ կանանց համար ուժեղ նվերներ հնարավոր է գտնել միայն Դալմայում:
-
Արշավի բացումը Դալմայում կատարվեց #ուժեղհամերգով՝ Project 12 բենդի մասնակցությամբ: Բարձր տրամադրությունն ապահովված էր: Տարբեր խառնվածքի, մասնագիտությունների և տարիքի կանայք լուսանկարվում էին վինտաժային ծաղկե ֆոտոստենդի ֆոնին, իսկ տղամարդիկ #ուժեղնվերներ էին ընտրում իրենց ընտանիքի սիրելի կանանց համար։
Տոնական տրամադրությունը շարունակվում էր անգամ հաջորդ օրերին նաև Դալմայից դուրս: Մենք, իհարկե, չէինք կարող շնորհավորել կանանց պարզապես ծաղիկներով, ուստի որոշեցինք առավոտյան աշխատանքի շտապող մեր ուժեղ կանանց հյուրասիրել #ուժեղսուրճ՝ մաղթելով հաճելի աշխատանքային օր:
Կանանց տոնական անակնկալներ էին սպասվում նաև սոցիալական ցանցերում: Մեկամսյակի ավարտին մեկնարկեց նվերներով լի #ԵսՈւժեղԵմ մրցույթը: Ստեղծվեց լենդինգ էջ, որտեղ մասնակիցները կարող էին լրացնել հայտադիմումը, ներբեռնել Ինստագրամի #ԵսՈւժեղԵմ հատուկ մշակված թեմատիկ ֆիլտրը, լուսանկարվել և հրապարակում կատարել իրենց էջերում ՝ օգտագործելով համապատասխան հեշթեգը: Նվերներ ստանալուց բացի, էջի հետևորդները ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան գեղեցիկ և ուժեղ են մեր կանայք: