-
ՍԻՐՈ ՑՆՑՈՒՄՆԵՐ ՓՈՔՐ ՔԱՂԱՔՈՒՄ
Դալմա Գարդեն մոլի մարքեթինգային արշավը նվիրված էր փետրվար ամսին նշվող երկու սիրո տոներին՝ Սուրբ Սարգիս և Սուրբ Վալենտին:
Ավելի վաղ՝ հունվար ամսին մոլի շենքի մի հատվածում տեղի էր ունեցել օդափոխության համակարգի խափանումից առաջացած վիբրացիա, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել լրատվական դաշտում և սոցցանցերում։ Արդյունքում մոտ 10 օր մոլի աշխատակիցներին և այցելուներին չէր թույլատրվում մտնել շենք՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Երբ պարզվեց վիբրացիայի պատճառի տեխնիկական և անվնաս բնույթը, մոլի դռները կրկին բացվեցին: Մենք որոշեցինք իրականացնել իրավիճակային մարքեթինգ, շրջել ստեղծված բացասական ալիքը և օգտագործել այն հօգուտ Դալմա Գարդեն մոլի և փոխանցել Դալմայի այցելուներին տոնական տրամադրություն: -
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՐՇԱՎ
ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՆՑԵՊՏ ԵՎ ԿԱՐԳԱԽՈՍ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
ՏԱՐԱԾՔԻ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
ՄԱՐՔԵԹԻՆԳ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
-
Արշավի կարգախոս մշակվեց․ այն էր «Սիրո ցնցումներ փոքր քաղաքում»՝ ակնարկելով այն, որ այս թեման մեծ իրարանցում էր առաջացրել մեր փոքր քաղաքում: Գաղափարի հիմքում ընկավ զույգերին սիրահարեցնող չարաճճի Կուպիդոնը, ով իր սիրո նետն էր արձակել Դալմա Գարդեն մոլում և տարածքում առաջացրել սիրո ցնցումներ:
Քաղաքում տեղադրվեցին բիլբորդեր և սքրոլերներ՝ մշակված սլոգանով և համապատասխան վիզուալով:
-
Դալմա Գարդեն մոլի ողջ տարածքի թեմատիկ ձևավորման կոնցեպտի հիմքում դրեցինք «ցնցումներ» առաջացրած ու սրտի մեջ մխրճված Կուպիդոնի նետը: Տեղադրվեցին թեմատիկ սիրո անկյուններ, որոնք միջոցառումների օրերին ապահովեցին հաճախորդների ինտերակտիվ մասնակցությունը: Սիրահար զույգերն այստեղ կարող էին համբուրվել, վիճել, հաշտվել, անգամ իրար ծեծել (սիրով) և իհարկե լուսանկարվել:
-
Հատուկ միջոցառումներ կազմակերպեցինք Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի տոների կապակցությամբ: Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Դալմայի այցելուներին բաժանվեցին աղի բլիթներ, իսկ բուն տոնական օրը հագեցած էր զվարճալի խաղերով, մրցանակներով և երաժշտությամբ:
Իսկ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ կազմակերպվեց գաղտնի ժամադրություն, որին մասնակցելու համար ստացանք ավելի քան 500 oնլայն հայտադիմում, և արդյունքում ձևավորեցինք 15 զույգ, ովքեր ռոմանտիկ ժամադրություն ունեցան Դալմայի սրճարաններից մեկում, ուր նրանց սպասվում էր համեղ հյուրասիրություն: Արշավի ողջ ընթացքում Դալմայի էջերի հետևորդները սոցցանցերում շատ ակտիվ հետևում էին արշավի զարգացմանը, արձագանքում և մեկնաբանություներ էին թողնում: