-
ԱՍԱ ՈՉ ՊԼԱՍՏԻԿԻՆ
Գիտե՞ք արդյոք, որ պլաստիկի քայքայման համար հարյուրավոր տարիներ են անհրաժեշտ: Ու այդ ընթացքում պլաստիկ թափոնների պատճառով ոչնչանում են միլիոնավոր թռչուններ ու կենդանիներ, աղտոտվում ու թունավորվում է բնությունը: Հայաստանում պլաստիկ թափոնների տարածման վտանգների մասին բարձրաձայնելու նպատակով «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնեց «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը՝ երիտասարդներին և աշակերտներին ներկայացնելով պլաստիկի օգտագործման նվազեցման կարևորությունն ու անհետաձգելիությունը:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱՐՇԱՎԻ ԴԻԶԱՅՆ
ԴԻԶԱՅՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈԼՈՎԱԿ
ԱՆԻՄԱՑԻՈՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՍՈՑ․ ՄԵԴԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈՎՈԼԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Ծրագրի ողջ գաղափարը թիրախային խմբին՝ երիտասարդներին և դպրոցահասակ երեխաներին փոխանցելու համար մշակեցինք վառ ու յուրօրինակ վիզուալ ինքնություն, որը կգրավեր թիրախային լսարանի ուշադրությունն՝ սկսելով քննարկում պլաստիկ թափոնների օգտագործման ու դրա վտանգների մասին: Ստեղծեցինք ամբողջությամբ պլաստիկ թափոններից կազմված մի ինքնատիպ կերպար, որը խրախուսում է մարդկանց նվազեցնել պլաստիկի օգտագործումն ու ոչնչացնել պլաստիկն աշխարհի երեսից՝ իր փոխարեն կյանք տալով բնությանը:
Ստեղծված վիզուալներով ու հերոսով մշակեցինք մի շարք դիզայն պարագաներ, ներառյալ պաստառներ, փիներ, սթիքերներ ու էկո պայուսակներ աշակերտներին նվիրելու, ինչպես նաև պլաստիկ թափոնների համար նախատեսված աղբամաններ դպրոցներում տեղադրելու համար:
Դպրոցներում աշակերտների և ուսուցիչների հետ ինտերակտիվ և կրթական հանդիպումներ կազմակերպելու համար մշակեցինք նաև այցելությունների կոնցեպտուալ ծրագիր, որում ներառեցինք տարատեսակ թեմատիկ խաղեր աշակերտների համար, ինչպես նաև ստեղծեցինք հատուկ դիզայնով եռամսյակային առաջադրանքների պլան, որում տրված էին պլաստիկի դեմ պայքարին ուղղված հանձնարարություններ աշակերտների ու դասարանների ղեկավարների համար:
-
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Պատրաստեցինք հոլովակներ, որոնց նպատակն էր թեման ավելի ընկալելի դարձնել երիտասարդների համար, պատմել պլաստիկ թափոնների տարածման վտանգների մասին ամբողջ աշխարհում ու հատկապես Հայաստանում: Արշավի ամբողջ կոնտենտն ադապտացրինք «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական մեդիաների էջերի համար՝ մեկ ամսվա ընթացքում բոլոր գովազդներն ուղղելով ծրագրի մասին տեղեկացվածության բարձրացմանն ու երիտասարդների ներգրավմանը:
Արշավն ամբողջական դարձնելու համար ստեղծեցինք նաև գովազդային հոլովակ, որի ուշադրության կենտրոնում հենց դպրոցահասակ երեխաներն են, որոնք նույնպես խրախուսում են ուշադիր լինել բնության հանդեպ ու ասել Ո՛Չ պլաստիկին: