-
HUNTER’S PASSION
Hunter’s Passion փակ երեկոն բոլոր նրանց համար էր, ովքեր համարձակ են՝ որսում են ճիշտ պահը հաջողությունների հասնելու համար։ Երեկոյի հիմնական նպատակներից էր «Ավերս» ընկերության սահմանափակ քանակությամբ նոր ապրանքատեսակի ներկայացումն ու հիմնական գաղափարի փոխանցումը՝ առանց ռիսկ չկա հաջողություն, առանց կիրք չկա կյանք։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԿՐԵԱՏԻՎ
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
ՍՈՑԻԱԼ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Մենք պատասխանատու էինք Hunter’s Passion փակ երեկոյի կոնցեպտն ամբողջովին մշակելու, այն Երևանում հնարավորինս հետաքրքիր կազմակերպելու և սոցիալական կայքերում տարածելու համար։
Երեկոն նախատեսված էր միայն հատուկ հրավիրված հյուրերի՝ հայկական շոու բիզնեսի, նորաձևության, գործարար ոլորտի ներկայացուցիչների, բլոգերների, հաղորդավարների և այլ ոլորտներում ակտիվ մարդկանց համար։
Միջոցառման յուրահատկությունն ընդգծելու համար առաջարկել էինք հրավիրատոմսի ոչ ստանդարտ դիզայն լուծում ու այն հյուրերին փոխանցելու ներկայանալի տարբերակ։
Հրավիրատոմսը սև և կարմիր գույների համադրությամբ էր, իսկ ներսում՝ անվանական կրակայրիչ։ Այն հյուրերին փոխանցում էր հաճելի արտաքինով և ոճային հագնված մեր ներկայացուցիչը։
Երբ հրավիրատոմսերն արդեն փոխանցված էին, սոցիալական ցանցերում՝ հատկապես Facebook-ում և Instagram-ում, տարածվեցին հրավիրատոմսերի լուսանկարները՝ անվանական կրակայրիչներով։ Վստահաբար, շատերին էր դուր եկել հրավիրատոմսի գաղափարը և այն իրենց հանձնելու տարբերակը:
Երեկոյի ընթացքում յուրահատուկ համերգային ծրագրով ներկայացավ Գոռ Սուջյանը, նվագեցին DJ Leo-ն, DJ Serjo-ն: Երեկոյի հատուկ հյուրն էր ԱՄՆ-ից ժամանած A.Chilla-ն իր live set-ով։ Միջոցառումը վարում էր դերասան Արսեն Գրիգորյանը:
Երեկոյի վերջում հյուրերին սպասում էին անվանական նվերներ։ Ամեն ինչ արված էր, որպեսզի հյուրերն իրենց զգային ուշադրության կենտրոնում ու վայելեին պահը։
Երեկոյի վերջում հյուրերին սպասում էին անվանական նվերներ։ Ամեն ինչ արված էր, որպեսզի հյուրերն իրենց զգային ուշադրության կենտրոնում ու վայելեին պահը։
Hunter’s Passion միջոցառման մասին Instagram story-ներն ու լուսանկարները երեկոյի ընթացքում, ինչպես նաև դրա ավարտից հետո շատ արագ տարածվեցին: Միջոցառման մասին գրեցին 13 տարբեր ժամանցային առցանց և տպագիր լրատվամիջոցներ ու բլոգեր։