-
JACK HONEY-Ի ՀԱՄՏԵՍՈՒՄՆԵՐ
Jack Daniel’s Tennessee Honey-ին Jack Daniel’s Tennessee Whiskey-ի և հենց գործարանում պատրաստվող յուրահատուկ մեղրի լիկյորի համադրություն է։ Այս անսպասելի հաճելի համը հնարավոր չէ շփոթել այլ համերի հետ։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՀԱՄՏԵՍՈՒՄՆԵՐ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Մարդկանց այս յուրահատուկ համին ծանոթացնելու համար մեր թիմը հետաքրքիր off-trade և on-trade համտեսումների գաղափար մշակեց։
Ստեղծեցինք թեմային համապատասխան 2 ինքնատիպ կերպար՝ մեղու և մեղվապահ։ Կերպարային հագուստներով մեր ներկայացուցիչները Երևանի՝ նախապես ընտրված սուպերմարկետներում հաճախորդներին առաջարկեցին փորձել Jack Daniel’s Tennessee Honey-ին ու զգալ դրա տարբերվող համը։
Դրան զուգահեռ մեր ստեղծած այս կերպարները շրջեցին Երևանի՝ նախապես ընտրված 7 բարերում։ Կերպարները մոտենում էին մարդկանց ու առաջարկում համտեսել Jack Honey-ին և խաղարկում կինոյի տոմսեր։ Քանի որ կերպարները գրավիչ էին, մարդիկ ոչ միայն փորձեցին վիսկին, այլև լուսանկարվեցին կերպարների հետ ու տարածեցին սոցիալական ցանցերում։
Արդյունքում՝ մարդիկ փորձեցին Jack Honey-ին, իսկ ստեղծված կերպարների շնորհիվ ունեցան հստակ ասոցիացաներ հետագայում այն ավելի հեշտ հիշելու համար։





