-
ՍԱՄՈՒՐԱՅ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԲՐԵՆԴԻՆԳ
Սամուրայ ճապոնական ռեստորանի համար մենք նպատակն ունեինք ստեղծել այնպիսի բրենդի ինքնություն, որը կգրավեր նոր հաճախորդներ՝ հատկապես երիտասարդներին և կարծիքի առաջատարներին, ովքեր հնարավոր է մի պահ ցնցվեին՝ տեսնելով նոր դիզայնը:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԻՆԳ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԴԻԶԱՅՆ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Սամուրայ ճապոնական խոհանոցի բրենդինգի կոնցեպտի հիմքում ընկած է սամուրայ ձկների գաղափարը, որոնք պատրաստ են ինքնազոհողության գնալ, որպեսզի մատուցեն իրենց հաճախորդներին ամենաթարմ սուշին և այլ համեղ կերակրատեսակներ ճապոնական խոհանոցից:
Թիմը որոշեց կերտել սամուրայ ձկների, որոնք հարակիրի են իրագործում, որպեսզի գոհացնեն իրենց տիրակալներին, այս դեպքում՝ ռեստորանի հաճախորդներին: Հարակիրիի անսովոր ճապոնական ծիսակարգը և ճապոնական խոհանոցի առանձնահատկությունները ոգեշնչեցին դիզայներներին ստեղծել անձնազոհ չորս ձկների՝ ԹՈՒՆԱՅԻՆ, ԾՈՎԱԽԵՑԳԵՏՆԻՆ, ՈՒԹՈՏՆՈՒԿԻՆ և ՕՁԱՁԿԱՆԸ:
Բրենդի լոգոտիպին տրվեց պարզ տպատառ լուծում: Լատինատառ ֆոնտ ստիլիզացվեց, որպեսզի վիզուալ կապ ստեղծվի ճապոնական տառագրության հետ և փոխանցվի Ճապոնիայի շունչը: Կապույտն ընտրվեց որպես բրենդի ինքնության հիմնական գույն՝ ընդգծելու, որ այստեղ ձուկը միշտ թարմ է, իսկ մուգ գույները՝ սևը և մոխարագույնը, մատնանշում են բրենդի պրեմիում որակը և գնային սեգմենտը:
Այցելուների հետ էմոցիոնալ կապ ստեղծելու և անձնազոհ ձկների ուղերձը փոխանցելու նպատակով մենք գրի առանք վարպետ ձկների փիլիսոփայական խոհերը, որոնք թարգմանվեցին նաև ճապոներեն և կերպարների հետ միասին գտան իրենց ուրույն տեղը ռեստորանի պատերին:







Լինելով սուշիի անհավանական երկրպագուներ՝ մեր թիմը գիտեր ապրանքի հետաքրքիր փաթեթավորման կարևորության մասին: Այսպիսով, ստեղծեցինք յուրահատուկ առաքման տուփ, որը պարունակում է սուշի և ռոլեր, փայտիկներ, վասաբի, կոճապղպեղ և սոյայի սոուս՝ իսկական դրախտ սուշիի սիրահարների համար:


Այլ տպագրական նյութերում, ինչպես օրինակ՝ մենյուն է և այցեքարտը, օգտագործվել է բրենդի դիզայնի մեկ այլ էլեմենտ՝ ձկան թեփուկները:
















Սամուրայ ճապոնական խոհանոցում նաև թեյախմության սրահ կա, որի համար դիզայներները գեղեցիկ նկարազարդում արեցին՝ ոգեշնչվելով ճապոնացի արվեստագետ Հոկուսայիի կողմից ստեղծված հայտնի «Կանագավայի մեծ ալիքը» նկարից: Նույն նկարազարդումն օգտագործվել է նաև թեյախմության սրահի համար թեյի տարաների դիզայնում:
