ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ

Քանի որ առաջին անգամ էր նման այգի բացվում մեր քաղաքում, անհրաժեշտ էր մարդկանց գրավիչ ու հետաքրքիր ներկայացնել Ձմեռային այգու հեքիաթային հերոսներին:

Մեր թիմը մշակեց այգու բացման արարողությանն ընդառաջ թվային արշավի ընդհանուր կոնցեպտն ու մշակեց այն ճիշտ կոմունիկացնելու միջոցները:

Կոմունիկացիոն արշավի հիմքում «Հրաշքը սկսվում է #icetegh» ուղերձն էր: Նկարահանեցինք կարճ գովազդային հոլովակ թվային հարթակի համար, որն ամբողջությամբ փոխանցում էր այն հեքիաթային տրամադրությունը, որը հատուկ է այգուն: Հոլովակը շատ արագ տարածվեց սոցիալական ցանցերում և ունեցավ ավելի քան 81,000 դիտում:

 


ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ
ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ
ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ

Հոլովակին զուգահեռ իրականացրինք Ձմեռային այգու բոլոր կերպարներին բացահայտող լուսանկարահանում: Լուսանկարների միջոցով տեղեկացրինք մարդկանց ոչ միայն Ձմեռային այգու բացման, այլև սպասվող բոլոր անակնկալների մասին:


ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ
ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ
ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ
ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ
ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ
ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ

Բացման օրը այգին ունեցավ ավելի քան 3000 այցելու, ովքեր վայելեցին տոնական միջոցառումը և համոզվեցին, որ հրաշքն իրոք Ձմեռային այգում է:

Միջոցառման ընթացքում իրականացրինք նկարահանման աշխատանքներ ու արդյունքում ստացանք հրաշքի մասին պատմող այս հոլովակը: Սոցիալական ցանցերում տարածվելուց հետո այն ունեցավ ավելի քան 109,000 դիտում:

 


loading