-
Happy Store ԲՐԵՆԴԱՎՈՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐ
Happy Store բրենդի հիմքում մարդկանց երջանկություն պարգևելու գաղափարն է։ Բրենդը տրամադրում է յուրահատուկ հարթակ, որտեղ ցանկացած անձ կարող է թողնել նվերներ՝ ուրախություն պարգևելու դրա կարիքն ունեցողներին։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ԴԻԶԱՅՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ԲՐԵՆԴԻ ՀԱՐԹԱԿ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Համագործակցության շրջանակներում ՄԱՐՕԳ-ի առջև խնդիր էր դրված բրենդի համար ստեղծել կորպորատիվ ինքնություն և հաղորդակցության հարթակ՝ թիրախային լսարանին փոխանցելու Happy Store բրենդի առաքելությունը, տեսլականն ու արժեքները։
.jpg)
.jpg)
Թիրախային լսրանի շրջանակներում ուսումնասիրությունների արդյունքում, մեր թիմը ստեղծեց բրենդի ինքնություն, որի կենտրոնական բաղադրիչը «դարակներն» են: Այս վիզուալ լուծումը արտացոլում է բրենդի գաղափարախոսությունը․ յուրաքանչյուր ոք կարող է իր անձնական «դարակից» իրեր նվիրել՝ հոգ տանելով այլոց բարորության մասին։
.jpg)
.jpg)
-
Հատկանշական է, որ «դարակները» կողք կողքի տեղադրելու դեպքում միմյանց փոխլրացնելով ստեղծում են ժպտացող դեմքեր հիշեցնող պատկերներ։ Վիզուալ այս յուրահատկությունը ընդգծում է բրենդի գաղափարախոսությունն առ այն, որ հասարակության մեջ կոլեկտիվ երջանկություն տարածելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատի ներդրումը, փոխօգնությունն ու այլոց երջանկություն պարգևելուց դրական էմոցիաներով լիցքավորվելու կարողությունը։
.jpg)
.jpg)