-
Գործատուի բրենդավորում DISQO ընկերության համար
Համագործակցության նպատակը գործատուի բրենդավորման ռազմավարություն և համապատասխան մարքեթինգային արշավ ստեղծելն էր: Արշավի նպատակը հայկական տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների, մասնավորապես՝ ավագ մասնագետների շրջանում DISQO Armenia ընկերության ճանաչելիությանը նպաստելն էր։
Առաջադրված խնդիրներից էր՝ կատարել ոլորտային ուսումնասիրություն և ըստ այդմ ընկերության համար ձևավորել հաղորդակցության ուղերձներ` շահեկան դիրքավորման համար։ Ուղերձները պետք է արտացոլեին գործատուի առաջարկած առանցքային արտոնություններն ու առավելությունները և կարիերայի առաջխաղացման հնարավորությունները։
Երկրորդ կարևոր խնդիրը ընկերության ներսում կարծիքի առաջնորդների ձևավորումն էր, և վերջիններիս առաջմղումը՝ մարքեթինգային համալիր արշավի միջոցով։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԳՈՐԾԱՏՈՒԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԿԱՐԾԻՔԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
ՊԱՏՈՒՄԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ԴԻԶԱՅՆ ՆՅՈՒԹԵՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱՐ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՖՈՏՈ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Ընկերության մասին․
DISQO-ն հաճախորդների փորձառության հարթակ է, որը հնարավորություն է տալիս ինչպես փոքր և միջին, այնպես էլ մեծ ընկերություններին կայացնել տվյալահեն որոշումներ:
DISQO-ի հաճախորդների թվում են ավելի քան 300 համաշխարհային բրենդներ, մարքեթինգային հետազոտություն իրականացնող 125 խոշոր ընկերություններ, 35 առաջատար գովազդային գործակալություններ և ավելի քան 20 մեդիա հարթակներ։
DISQO-ն հիմնադրվել է Լոս-Անջելեսում 2015 թ.-ին՝ ազգությամբ հայ գործարարների կողմից՝ Արմեն Աճեմյանի (գործադիր տնօրեն), Դրո Քուչարյանի (տեխնիկական տնօրեն), Արմեն Պետրոսյանի (մարքեթինգի տնօրեն)։
ՆՊԱՏԱԿՆԵՐ
Ստեղծել գործատուի բրենդավորման ռազմավարություն՝ հայկական շուկայի համար
Նպաստել ընկերության և իր պրոդուկտի ճանաչելիությանը
Խթանել ցանկալի գործատուի կերպարը՝ տեխնոլոգիական ոլորտի ավագ մասնագետների շրջանում
Նպաստել ընկերության ճանաչելիությանը՝ կարծիքի առաջնորդության միջոցով
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Թիրախային խմբի շրջանում անցկացվել է ընդհանուր ուսումնասիրություն՝ աշխատանք փնտրելու և նոր գործատու ընտրելու հիմնական միտունմները վերլուծելու նպատակով։ Ուսումնասիրվել են հայկական շուկայում գործող նմանատիպ ընկերությունները։
Հաշվի են առնվել ստեղծված պրոդուկտի և բրենդի ճանաչելիության, մրցակցային առավելություններ մասին իրազեկման, հաղորդակցության հիմնական հարթակների ընտրության առանձնահատկությունները։
Հետազոտության մաս է կազմել տեխնոլոգիական ոլորտի տարիքային, փորձառության և միտումների ուսումնասիրությունը։ Ոլորտի ուսումնասիրության արդյունքում վերլուծվել են՝ առաջնային դրդապատճառներն ու անձնական պատկերացումները՝ ինչու՞ են Հայաստանում մարդիկ փոխում աշխատանք, որո՞նք են նրանց առաջնային շարժառիթներն ու ակնկալիքները։
Իրականացվել է նաև հենանիշային ուսումնասիրություն՝ գնահատելու բրենդի դիրքը մրցակիցների նկատմամբ՝ կարծիքի առաջնորդության, հանրային կապերի և ընդհանուր հաղորդակցության տեսանկյունից։ Արտաքին փորձագիտական ուսումնասիրության միջոցով գնահատվել է գործատուների գրավչությունը՝ թիրախային խմբի շրջանում։
Թվարկված ուսումնասիրությունների արդյունքների և դիտարկումների վեր հանման շնորհիվ մատնանշվել են հաղորդակցության տեսանկյունից ընկերության թույլ կետերը և դրա հիման վրա կազմվել է մարքեթինգային ռազմավարություն։
Իրադարձությունների մարքեթինգ
Ստեղծված հաղորդակցության ռազմավարությունը ներառում էր սեփական, վաստակած և վճարովի հարթակներ (owned, earned, paid)` իրադարձությունների մարքեթինգի առանձնահատուկ շեշտադրությամբ։
Հաշվի առնելով ոլորտի յուրահատկությունները, ինչպես նաև բրենդի առաքելությունն ու տեսլականը, նախագծվեցին և իրականացվեցին հատուկ իրադարձություններ։ Յուրաքանչյուր իրադարձության համար ստեղծվեց և կիրառվեց բրենդի կերպարին համապատասխան վիզուալ և վերբալ ինքնություն։
Ինչպիսի՞ն կարող են լինել ավագ ինժեներների կարիերայի հեռանկարները
Իրադարձությունը միտված էր տեխնոլոգիական ոլորտի ավագ մասնագետներին ներկայացնել DISQO ընկերության՝ կարիերայի աճի առաջարկած ուղին։ Առանցքային էին «Նշաձողը բարձրացնելն» ու տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները մատնանշելը՝ փորձառության որոշակի մակարդակի հասնելուց հետո։
«Ընդլայնում. մարդիկ, տեխնոլոգիաներ, պրոդուկտ»
Երկրորդ իրադարձությունը, որն անցկացվեց մի քանի ամիս անց, ուղղված էր ընկերությունների ընդլայնման թեմային։ «Scaling Up. People, Tech, Product»-ը ավելի մեծամաշտաբ իրադարձություն էր, քան նախորդը և ուղղված էր տեխնոլոգիական արդյունաբերության ընդհանուր ոլորտին: Պրոդուկտը, մարդկային ռեսուրսները և առաջնորդությունը հիմնական թեմաներն էին:
Կարծիքի առաջնորդություն
DISQO-ի առաջնորդնորդների համար ստեղծվեցին պատումային հոլովակներ։ Հոլովակներում ներկայացվեցին ընկերության հնարավորություններն ու այն մարտահրավերները, որոնք պատումների հերոսները հաղթահարել են։ Միաժամանակ, փորձառու ինժեներները ներկայացրեցին պրոդուկտի և օգտագործվող տեխնոլոգիայի առանձնահատկությունները։
Տանիա Սահակյան - Տարածաշրջանային տնօրեն
Ռուբեն Դիլանյան - Ինժեներական բաժնի տնօրեն
Դրո Քուչարյան - Տեխնիկական տնօրեն և համահիմնադիր
Սոնա Գրիգորյան - Մարդկային ռեսուրսների տնօրեն
Ալեքսան Հովսեփյան - Հաճախորդների սպասարկման տնօրեն