ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ

Խնդիր

«ԲԵՆԵԴԻԿՏ» երաժշտական բար-ռեստորանի բրենդը ստեղծելիս մեր թիմի առջև դրված էր խնդիր՝ ձևավորել տպավորիչ վիզուալ ինքնությամբ, բրենդի պատմությամբ և հաղորդակցության հարթակով առանձնացող բրենդ, որն ամբողջովին կփոխանցեր բար-ռեստորանի տարբերակիչ հատկանիշները՝ կենդանի երաժշտության առկայություն, որակյալ սպասարկում և խմիչքների բացառիկ տեսականի։

 

 


ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ

Լուծում

Հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքում, մենք բրենդի բրենդի պատմության վրա հիմնված հաղորդկացության հարթակ և դրան համապատասխան վիզուալ ինքնություն։

Բրենդի ստեղծման պատմության հիմքում Բենեդիկտի՝ ամերիկացի մեծահարուստ գործարարի մասին հորինվածքն է։ 

Բենեդիկտը հաջողակ գործարար էր,  ով ակնածանք էր տածում արվեստների նկատմամբ։ Նա սիրում էր բացահայտել նոր երաժշտական տաղանդներ և աջակցել նրանց։ 

Պատմում են, որ Բենեդիկտը հաճախ է այցելել երաժշտական ակումբներ, համերգասրահներ և համագործակցել է ձայնագրման ստուդիաների հետ՝ որպես անանուն բարերար։ Օգտագործելով իր ազդեցությունն ու կարողությունը՝ նա աջակցում էր տաղանդավոր երիտասարդներին։ Նրանցից մեկը ժամանակի ընթացքում դառնում է նրա մտերիմ ընկերը։

Մահվանից հետո Բենեդիկտը երիտասարդին է կտակում մի նորակառույց երաժշտական բար-ռեստորան։ Երաժիշտն էլ՝ մեծ հարգանք ու նվիրվածություն տածելով իր հովոնավորի ու ամենամտերիմ ընկերոջ նկատմամբ՝ բար-ռեստորանը անվանում է նրա պատվին։ Բրենդի տարբերանշանը և բառանշանը ստեղծելիս ոգեշնչվել ենք Բենեդիկտի կերպարով։ Պարզ, բայց չկրկնվող տառատեսակը հենց Բենեդիկտի ձեռագիրն է՝ նրա կերպարի նման ազդեցիկ և նրբաճաշակ։

 


ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ

Բրենդի վիզուալ ինքնություն

Բրենդի վիզուալ ինքնությունը բնորոշում է Բենեդիկտի խորհրդավոր կերպարը։ Բրենդի վիզուալ ինքնության անբաժան մաս են կազմում ստվերները՝ ընդգծելու կերպարի կյանքին վերագրվող գաղտնիքներն ու առեղծվածները։ Այս ստվերները հաճախ զուգորդվում են երաժշտական տարբեր էլեմենտների հետ, ընդգծելու կերպարի նախասիրությունները և անանուն բարեգործությունները։

Բրենդի տարբերանշանը ներկայացնում է Բենեդիկտի ստորագրությունը՝ մատնանշելու, որ ինչպես նրա մի ստորագրությունը կարող էր դառնալ տաղանդավոր երաժիշտների հաջողության բանալին, այնպես էլ Բենեդիկտ բարն է դարձել անմոռաց ժամանցի իրական գրավական։ Ընտրված տառատեսակը փոխանցում է նրա կերպարին բնորոշ ազդեցիկ և նրբաճաշակ տրամադրությունը։

 


ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԲԵՆԵԴԻԿՏ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
loading