-
DIGITAL MARKETING FOR WCIT 2019
WCIT-ը աշխարհի ամենաազդեցիկ ՏՏ համաժողովներից է ոլորտի նորարարների և ձեռնարկատերերի համար: 40 տարի շարունակ, համաժողովը համախմբել է ՏՏ ոլորտի առաջատարներին ու նորարարներին, գլոբալ քաղաքականության առաջնորդներին, կառավարություններին ու կորպորացիաներին, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարներին և խոշոր ներդրողներին` քննարկելու թվային տեխնոլոգիաների դարաշրջանի հեռանկարներն ու ազդեցությունը մարդկության վրա։
2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը Հայաստանը դարձավ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների աշխարհի էպիկենտրոնը՝ հյուրընկալելով WCIT 23-րդ համաժողովը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԲԱՆԵՐԱՅԻՆ ԵՎ PPC ԳՈՎԱԶԴՆԵՐ
ԿՈՆՏԵՆՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԻ ՄԱՐՔԵԹԻՆԳ
ՄԱՐՔԵԹԻՆԳ ԷԼ․ՆԱՄԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԲԼՈԳ ՄԱՐՔԵԹԻՆԳ
ԱՌՑԱՆՑ ՎԱՃԱՌՔԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՑԱՆՑ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
P2P ՎԱՃԱՌՔ՝ ՆԱԽԱՊԵՍ ՄՇԱԿՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՎ
ՎԱՃԱՌՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԲԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ
Արշավի հիմնական նպատակը WCIT 2019-ի մասին աշխարհին իրազեկելն էր և նպաստելը համաժողովի կայքէջի այցելությունների ու վաճառքների դինամիկայի աճին:
Թիրախային լսարանին, մասնավորապես ՏՏ ոլորտի առաջատարներին, հիմնադիրներին, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարներին և խոշոր ներդրողներին հասնելու համար մեր թիմը ստեղծեց ներգնա մարքեթինգի (inbound marketing) ռազմավարություն՝ ներդնելով այն ուղղակի և առցանց մարքեթինգի հարթակներում:
Ռազմավարությունը բաղկացած էր երեք հիմնական փուլերից՝ ճանաչելիության բարձրացում, թիրախային լսարանի ներգրավում և վաճառքների կոնվերսիա:
Թվային հարթակներում արդյունավետ գովազդային արշավներ իրագործելու համար մենք վերոնշյալ երեք մարքեթինգային փուլերի համար ստեղծեցինք PPC և բաներային գովազդներ, իրականացրինք կոնտենտ մարքեթինգ ինչպես սոցիալական մեդիաների, այնպես էլ․նամակների և բլոգի միջոցով: Արշավի մարքեթինգային փուլերը փոխկապակցված էին միմյանց՝ հիմնական առանցքում պահելով ճանաչելիության բարձրացման և ներգրավվածության փուլերը:
ԲԱՆԵՐԱՅԻՆ ԵՎ PPC ԳՈՎԱԶԴՆԵՐ
WCIT 2019 կայքէջում այցելությունների հոսքը մեծացնելու, ինչպես նաև վաճառքի և զեղչերի մասին հիմնական հաղորդագրությունները թիրախային լսարանին հասցնելու համար նախագծի ընթացքում իրականացրինք բաներային և PPC գովազդների արշավներ: Ստորև ներկայացված են նախագծի ընթացքում օգտագործված հիմնական գովազգային առցանց հարթակները:
Ընդհանուր առմամբ, միջոցառման վերաբերյալ կոնտենտը, ներառյալ վաճառքի և զեղչերի մասին հիմնական հաղորդագրությունները, ինչպես նաև համաժողովի խոսնակների և ծրագրի մասին գովազդները ցուցադրվել են ավելի քան 8,000,000 անգամ:
Գովազդային արշավները գրավել են ՏՏ ոլորտի հազարավոր առաջատարների, մասնագետների, ձեռներեցների, ինչպես նաև ոլորտում հետաքրքրված միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհից: Ստորև ներկայացված են WCIT 2019 կայքէջում այցելությունների հոսքի մեծացմանն ուղղված գովազդային արշավների հիմնական արդյունքները:
Համաժողովի կայքէջ այցելած թոփ 10 երկրները ներկայացված են ստորև:
ԿՈՆՏԵՆՏ ՄԱՐՔԵԹԻՆԳ
Ներգնա ռազմավարությամբ առաջնորդվելու և նախագծի շուրջ վստահություն կառուցելու համար, մշակվեց կոնտենտ մարքեթինգի ռազմավարություն, ներառյալ համաժողովի համար ընտրված հնչողությունը, վիզուալ կոնտենտի ձևանմուշներն, ինչպես նաև համաժողովին վերաբերվող բազմաբնույթ վերբալ կոնտենտ, ներառյալ համաժողովի բլոգի համար հոդվածներ, էլ․նամակներ, նորություններ և այլն: Բացի այդ, իրականացվեցին նաև վիդեո և լուսանկարահանումներ, որոնք ցուցադրում էին համաժողովի ընդհանուր գաղափարը և ավելի շատ հետաքրքրություն առաջացնում միջոցառման վերաբերյալ:
Համաժողովի համար մշակված թվային մարքեթինգի հիմնական ռազմավարությունից զատ, մեր թիմը մշակեց և իրականացրեց նաև համաժողովի հովանավորներին և գործընկերներին ներկայացնելու և գովազդելու համար նախատեսված հատուկ կոնտենտ մարքեթինգի ռազմավարություն՝ միջոցառման նախա- և հետգովազդային շրջանների համար: Յուրաքանչյուր հովանավորի և գործընկերոջ համար ստեղծվեց տվյալ կազմակերպությանը վերաբերվող կոնտենտ՝ սոցիալական մեդիաների և համաժողովի պաշտոնական բլոգի համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԻ ՄԱՐՔԵԹԻՆԳ
Ընդհանուր կոնտենտ մարքեթինգի ռազմավարությունը հաջողությամբ կիրառվեց համաժողովի սոցիալական մեդիաների էջերում, ներառյալ Facebook, Instagram, Twitter, LinkedIn և Reddit։ Յուրաքանչյուր հարթակի համար մշակվեց հատուկ կոնտենտ, որի ստեղծման ընթացքում հաշվի էին առնվել տվյալ հարթակի առանձնահատկություններն ու միտումները:
Ստորև ներկայացված է յուրաքանչյուր սոցիալական մեդիա հարթակի ընդհանուր հետևորդների քանակը, որը օրգանիկ կերպով հավաքվել է համաժողովին նախորդող մոտ 4 ամիսների ընթացքում:
ՄԱՐՔԵԹԻՆԳ ԷԼ․ՆԱՄԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Էլ․նամակների միջոցով մարքեթինգը թվային մարքեթինգի ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկն էր: Մենք մշակեցինք ուղղակի և գործարքային էլ․նամակների և լրագրերի մի համապարփակ փաթեթ, որն իր մեջ ներառում էր համաժողովի մասին մանրամասներ, հատուկ առաջարկներ և միջոցառման տոմսերի գնման վերաբերյալ տեղեկատվություն: Սա համաժողովով հետաքրքրված լսարանի մեծացման, վստահության ստեղծման, տեղեկացվածության բարձրացման, ինչպես նաև վաճառքների խթանման կարևորագույն գործոններից էր:
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը նախորդող մոտ 4 ամիսների ընթացքում ուղարկվել է 50 գովազդային էլ․նամակ և լրագիր ավելի քան 7,000 բաժանորդագրված մարդկանց:
ԲԼՈԳ ՄԱՐՔԵԹԻՆԳ
Թիրախային լսարանին հասնելու համար մենք նաև WCIT 2019 կայքէջում ստեղծեցինք բլոգի բաժին՝ ապահովելով ՏՏ ոլորտին վերաբերվող կոնտենտ և մարդկանց ուշադրությունը սևեռելով համաժողովի թեմաների վրա: Սա ներգրավեց ավելի մեծ թվով ոլորտի գիտակների, ինչպես նաև խթանեց դեպի կայք այցելությունների հոսքի ավելացումը:
Ընդհանուր առմամբ, համաժողովին նախորդող մոտ 4 ամիսների ընթացքում ստեղծվեց ավելի քան 20 հոդված, որոնք ներկայացնում էին միջոցառման թրենդային թեմաները, մատնանշում համաժողովի մասնակցության կարևորագույն խորհուրդներն ու գովազդում Հայաստանը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր:
ԱՌՑԱՆՑ ՎԱՃԱՌՔ
WCIT 2019 համաժողովի առաջխաղացման առանցքային կետերից կարևորագույնը կառուցել ու իրականացնելն էր առցանց վաճառքի և թվային մարքեթինգի այնպիսի միակցված արշավ, որը միջոցառման ընթացքում կապահովեր շուրջ 2,000 պատվիրակի մասնակցություն:
Նպատակին հասնելու համար մենք մշակեցինք համաժողովի առցանց վաճառքների ռազմավարություն՝ օգտագործելով արդեն իսկ տրված հաճախորդների հետ հարաբերությունների ղեկավարման համակարգն ու ստեղծելով հատուկ զեղչային ռազմավարություն միջոցառման մասնակցության բոլոր տեսակների համար: Բացի այդ, առցանց վաճառքները արդյունավետորեն կառավարելու համար մենք մշակեցինք համաժողովի վաճառքների ներկայացման կիրառական նմուշներ, ինչպես նաև ստեղծեցինք էլ․նամակների և պատասխան հաղորդագրությունների հատուկ մշակված ձևանմուշներ:
P2P ՎԱՃԱՌՔ՝ ՆԱԽԱՊԵՍ ՄՇԱԿՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՎ
P2P վաճառքի ռազմավարությունը առցանց վաճառի կառավարման կարևորագույն մասերից էր՝ միտված հաճախորդների հետ ճիշտ հարաբերությունների զարգացմանը: Սա, իր հերթին, բացահայտելու էր հաճախորդների կարիքներն ու օգնելու նրանց՝ հեշտորեն կայացնելու գնման վերջնական որոշումը՝ ներկայացնելով ամենակարևոր լուծումները երկկողմանի շահեկան արդյունքների հասնելու համար:
Արդյունքում, մենք մշակեցինք համապարփակ տվյալների բազա, կապ հաստատեցինք և վաճառքի անմիջական գործարքներ կատարեցինք ՏՏ և հարակից ոլորտներում մասնագիտացած ավելի քան 800 հայաստանյան և համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների, ձեռնարկատերերի և ներդրողների հետ՝ նրանց ներկայացնելով համաժողովի մասին մանրամասներ, առաջարկելով մասնակցության լավագույն տարբերակներն ու աջակցելով գնման վերջնական որոշման կայացման գործընթացում:
ՎԱՃԱՌՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բացի այդ, մշակվեցին նաև վաճառքի աջակցության համակարգեր, որոնց հիմքում հաճախորդների հետ երկարատև և արդյունավետ հարաբերությունների հաստատումն ու վաճառքների դինամիկ աճի ապահովումն էր: Այսպիսով, մենք կառավարում էինք վաճառքների կենտրոնը՝ համակարգելով հաճախորդների կողմից կատարված հեռախոսազանգերը, էլ․նամակներն ու համաժողովի կայքէջի բոտային հաղորդագրությունները, ինչպես նաև ղեկավարում էինք վաճառքի ընթացքը, համակարգում հաճախորդների դիտարկումներն, ըստ անհրաժեշտության լուծում առաջացած խնդիրներն ու կապ հաստատում յուրաքանչյուր հաճախորդի հետ՝ վերջնականապես համոզվելով, որ առաջարկված լուծումները երկկողմանի շահավետ են:
ՀԱՄԲԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Թվային մարքեթինգի և առցանց վաճառքների կառավարման ամբողջ գործընթացի ընթացքում մեր թիմը նաև ակտիվորեն հետևում էր առցանց հանրային կոնտենտին, ներառյալ սոցիալական մեդիաներում արված գրառումներին, հաղորդագրություններին և համաժողովի մասին կարծիքներին՝ ֆիքսելով հանրության կողմից համաժողովի մասին արտահայտած քննադատական մեկնաբանությունները, կապ հաստատելով և անհրաժեշտության դեպքում պատասխանելով և լուծումներ առաջարկելով օգտատերերին:
ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի առաջխաղացման ու վաճառքի արդյունքները գերազանց հաջողության հասան՝ ներգրավելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին և առաջատարներին ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Ավելի քան 3,000,000 մարդ գոնե մեկ անգամ լսեց WCIT 2019-ի մասին առցանց գովազդային արշավների, սոցիալական մեդիաների և այլ թվային հարթակների միջոցով: Արդյունքում համաժողովն ունեցավ ավելի քան 6,000 մասնակից ամբողջ աշխարհից: