-
CHAMELEON FRUIT VODKA BRANDING
Լսո՞ւմ ես կանաչ ու փարթամ անտառների արձագանքը: Շուրջդ տարածված անուշ բուրմունքն զգո՞ւմ ես: Chameleon մրգային օղին է կանչում՝ վայելելու Հայաստանի բերրի հողերի և վայրի անտառների ամենախորունկ համային երանգները:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԻՆԳԻ ՍՏԵՂԾՈՒՄ
ՎԻԶՈՒԱԼ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԲԱԼ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԴԻԶԱՅՆ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Կրկնակի թորման առանձնահատուկ տեխնոլոգիայով պատրաստված Chameleon մրգային օղու բրենդի կոնցեպտի ոգեշնչման աղբյուրը հայկական մրգերի և հատապտուղների բազմազան նրբերանգներն են:
Անձրևային անտառների և ջունգլիների խորհրդավոր բնակչի՝ քամելեոնի փոփոխական գունավորումն ու զանազան նախշերն էլ դարձել են 6 յուրահատուկ և նրբագեղ համային օղիներից բաղկացած Chameleon բրենդի անվան և լոգոյի ստեղծման սկզբնաղբյուրը: Բրենդի խոստումն ամբողջովին փոխանցելու համար մշակվել են նաև հատուկ նկարազարդումներ, որոնք օղու բոլոր համային տեսակներն իրար են հանգուցում:
Բրենդի պատմությունն ու գաղափարախոսությունն ամբողջացնում է «բնության պես տարբեր» (diverse as nature) կարգախոսը, որն այն բոլոր բնասերների համար է, ովքեր սիրում են ընկղմվել վառ ու բազմազան համային երանգների մեջ և պատրաստ են հետևել բնությանը՝ Chameleon մրգային օղու հարուստ նրբերանգներով համակված: