-
CHAMBARAK DESTINATION BRANDING
Ճամբարակը Հայաստանի ամենականաչ ու տուրիստական համայնքներից մեկն է՝ բաղկացած 11 փոքր ու մեծ գյուղերից:
Եթե ճամփորդ ես, ով սիրում է շրջագայել ու աշխարհի ամենայուրօրինակ տեղերը բացահայտել, ապա պետք է դվերես, դիերես, որ Ճամբարակ հասնես:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲՐԵՆԴԻՆԳ
ՎԻԶՈՒԱԼ ԲՐԵՆԴԻՆԳ
ԻԿՈՆՈԳՐԱՖԻԱ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՒՈՆ
ՎԵՐԲԱԼ ԲՐԵՆԴԻՆԳ
ԿԱՐԳԱԽՈՍԻ ՍՏԵՂԾՈՒՄ
ԿՈՆՏԵՆՏԻ ՍՏԵՂԾՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Պարզապես վերցրու մի թեթև պայուսակ և հագիր ճամփորդական կոշիկներդ, որ ճամփորդես ու բացահայտես համայնքի բոլոր 11 գյուղերը: Ու եթե անգամ մի փոքր վախենում ես մոլորվել, մտածելու պատճառ անգամ չկա, որովհետև Ճամբարակում հանդիպելու ես մշտապես օգնելու պատրաստ տեղացիների, ովքեր քեզ կտանեն իրենց տուն, մի լավ կկերակրեն, ապա ճիշտ ճանապարհը կհուշեն՝ ուսերիդ դնելով արդեն ծանրացած պայուսակդ՝ լի տեղական բարիքներով:
Ճամբարակի տարածքային բրենդն ստեղծելիս չափազանց կարևոր էր հասկանալը, գնահատելն ու նույնականացնելն այն ուղիները, որոնց միջոցով համայնքը պետք է ճանաչելի դառնար և հրապուրեր այն ճամփորդներին, ովքեր սիրում են շրջագայել, նոր ու յուրօրինակ տեղեր բացահայտել: Երեք ամիս շարունակ այցելելով Ճամբարակ, հանդիպումներ ու քննարկումներ ունենալով Ճամբարակցիների հետ՝ մեր ստեղծագործ թիմն ու բրենդի ստրատեգները բացահայտում էին Ճամբարակն ու համայնքի բնակիչներին ներգրավում բրենդի մշակման գործընթացում:
Ճամբարակցիների հետ գաղափարների փոխանակման արդյունքում ստեղծեցինք համայնքի բրենդն ու տարածքային ինքնությունը: Կոնցեպտի հիմքում հենց հոգատար ու հյուրընկալ ճամբարակցիներն են` միշտ պատրաստ ձեռք մեկնելու ճամփորդներին և ուղղորդելու: Յուրաքանչյուր տեղական արտադրանքի համար ստեղծվեցին նաև հատուկ բրենդավորված նկարազարդումներ: Ստորև ներկայացված են այն չորս հիմնական ուղղությունները, որոնցով հայտնի է Ճամբարակը:
Բրենդի կոնցեպտի մշակման արդյունքում ստեղծվեց նաև համայնքի տարածքային ինքնությունը, ներառյալ ճանապարհային նշանները, տուրիստների համար նախատեսված տեղեկատվական նյութերն ու Ճամբարակի գյուղերում գտնվող տուրիստական վայրերի նշանները: Ինքնության յուրաքանչյուր բաղադրիչ կարևոր նախապայման էր ամբողջ աշխարհից և Հայաստանի ամեն ծայրից Ճամբարակ այցելած ճամփորդներին գրավելու և համայնքի հետ էմոցիոնալ կապվածություն առաջացնելու համար:
Դվերենք, դիերենք, Ճամբարակ հասնենք: Իմաստը բռնեցի՞ր: Հենց Ճամբարակում լինես, ոչ միայն այս, այլ նաև բազմաթիվ այլ բարբառային բառեր ու արտահայտություններ ես սովորելու: Ամենայն հավանականությամբ, ինքդ էլ ես ցանկանալու տեղացի դառնալ ու մնալ Ճամբարակում՝ համայնքի հյուրընկալությամբ և ջերմությամբ գերված: Ու պատրաստ եղիր, «դվերենք, դիերենք, Ճամբարակ հասնենք» արտահայտությունը համայնքում ամենուրեք ես տեսնելու ու լսելու, որովհետև այն Ճամբարակի համար ստեղծված կարգախոսն է, որի հիմքում համայնքի բարբառն է, տեղացու և ճամփորդի միջև ամուր կապն ու այն անմոռանալի արկածներն ու զգացողությունները, որ միայն Ճամբարակում ես ապրելու:
Ճամբարակի տարածքային բրենդի մշակման համար կարևոր էր նաև գովազդել համայնքը որպես տարվա ամեն եղանակին հաճելի տուրիստական վայր: Այդ պատճառով մենք մշակեցինք հատուկ պոստերներ համայնքում ամեն տարի անցկացվող ձմեռային փառատոնի համար՝ պահպանելով բրենդի ինքնությունը, բայց նաև փոխանցելով ձմեռվա շունչն ու երանգները:
Դե ինչ, դեռ ճամփորդական պայուսակդ չե՞ս պատրաստել: Ուրեմն սկսելու ճիշտ ժամանակն է, որովհետև, ինչպես արդեն գիտես, պետք է դեռ դվերես, դիերես, որ Ճամբարակ հասնես՝ բացահայտելու Հայաստանի ամենականաչ տուրիստական անկյուններից մեկը ու ծանոթանալու ամենահյուրընկալ տեղացիների հետ, որոնց մասին ամեն ճամփորդ կարող է միայն երազել: