-
ԴԻԼԻՋԱՆԻ ԶՏԿ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Դիլիջանի Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի գործունեությունը միտված է բարձրացնելու «Դիլիջան» ազգային պարկի և նրա բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը: Այս նպատակով IDeA հիմնադրամի հետ միասին ստեղծեցինք եռալեզու գովազդային տպագրական նյութեր, որոնք կնպաստեն Դիլիջանում զբոսաշրջության զարգացմանը:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՏՊԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
ԿՈՆՏԵՆՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Մեր խնդիրն էր դիզայնի միջոցով հատուկ ոճ ստեղծել, որը կփոխանցեր Դիլիջանի իրական շունչն ու տրամադրությունը և կներկայացներ տեղանքի ողջ գեղեցկությունը:
Գործընթացն սկսվեց փոքր ճամփորդությունից. թիմով ուղևորվեցինք Դիլիջան՝ նորովի բացահայտելու այն, ծանոթանալու տեղաբնակների հետ ու փորձելու դիլիջանյան համեղ ուտեստները: Այդ ընթացքում նաև պլանավորեցինք մեր հետագա անելիքները: Ավելի ուշ վերադարձանք Դիլիջան՝ իրականացնելու մեր լուսանկարահանումները, որոնք օգտագործեցինք տպագրական նյութերի դիզայնը ստեղծելիս:
Մեր դիզայն թիմը ստեղծեց ընդհանրական ոճ ու նկարազարդումներ, որոնք տեղ գտան եռալեզու տպագրական նյութերում՝ բուկլետ, բրոշյուր, տուրիստական ուղեցույց և էկոտուրիզմի արահետների ուղեցույց:







Հաջորդ անգամ Դիլիջան գնաք, կայանեք ավտոմեքենան, անջատեք հեռախոսը ու ընկղմվեք տեղանքի վայրի բնության մեջ, բացահայտեք տեղի ավանդական ուտելիքներն ու զվարճանքի կենտրոնները:

