ԱՄԱՆՈՐԸ ԳՐԱՆԴ ՌԵԶՈՐԹ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ

Թվային արշավի հերոսները դարձան հյուրանոցի աշխատակիցները, որոնք ամեն տարի ջանք չեն խնայում իրենց այցելուների ցանկություններն իրականացնելու և Ամանորն անմոռանալի դարձնելու համար: Գաղափարը կոմունիկացնելու համար ստեղծեցինք «Մեզ հետ Ամանորը կտարբերվի» կարգախոսն ու մշակեցինք արշավի վիզուալները:

Հյուրանոցի ամանորյա փաթեթը գովազդելու և պոտենցիալ հաճախորդներին փաթեթի բոլոր մանրամասները ներկայացնելու համար ստեղծեցինք բազմաֆունկցիոնալ, ինտերակտիվ և որոնողական համակարգերի համար օպտիմալացված լենդինգ էջ, որի հիմքում ժամանակին համահունչ և մտածված UI/UX դիզայնն էր:


ԱՄԱՆՈՐԸ ԳՐԱՆԴ ՌԵԶՈՐԹ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ
  • Բացի այդ, տոնական շունչը մարդկանց փոխանցելու և հյուրանոցի ամանորյա տրամադրությունը վիրուսային դարձնելու համար ստեղծեցինք գովազդային հոլովակ և ֆոտոշարք, որոնք նպաստում էին առաջարկի տեսանելիության բարձրացմանը սոցիալական մեդիաներում և արշավի լենդինգ էջում թրաֆիկի աճին:


Արշավի նպատակին հասնելու, լենդինգ էջի թրաֆիկը մեծացնելու և վաճառքներ ապահովելու համար մենք տեղադրեցինք տարբեր գովազդներ սոցիալական մեդիաներում: Հյուրանոցի վաճառքները հաջողելուց հետո ակտիվացրինք նաև Facebook և Instagram գովազդներ հյուրանոցի պաշտոնական էջերի տեսանելիությունը բարձրացնելու համար:

Ընդհանուր առմամբ, արշավը 20 օրվա ընթացքում ապահովեց մոտ 250,000 հասանելիություն սոցիալական մեդիաներում և մոտ 5,000 այցելություն լենդինգ էջում: Արդյունքում վաճառվեցին հյուրանոցի բոլոր ամանորյա փաթեթները:


loading