-
ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ
Yell Extreme Park-ն առաջին էքստրեմալ զվարճանքների վայրն է Հայաստանում, գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում: Այստեղ գործում են զիփլայն, պարապլան, ձիավարություն, ճոպանների այգի, ջիփփինգ, լեռնային հեծանվասպորտ, փեինթբոլ և այլ էքստրեմալ ակտիվություններ:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
.jpg)
Ի՞նչն է միավորում էքստրիմի սիրահարներին և էքստրիմից սարսափողներին: Դե իհարկե՝ ճիչը. ոմանք բղավում են ադրենալինի պոռթկումից, ոմանք՝ վախից, ոմանք էլ՝ երկուսի միախառնումից: Անվանումն ընտրելիս մեզ համար առաջնային էր անվան միջոցով փոխանցել այդ միախառնված զգացումները և ստեղծել էմոցիոնալ կամուրջ այցելուների և այգու միջև: Այսպիսով, այս հարցի պատասխանը և զիփլայնով թռիչքը ոգեշնչեցին մեզ անվանել այս այգին «Yell Extreme Park»: Ինչ վերաբերում է բրենդի վիզուալիզացիային, ինչպես տեսնում եք, ճչացող բերանի ձևով պատկերված տարբերանշանը շատ համահունչ է անվանը:
.jpg)
Կորպորատիվ ինքնությունը ներառում է 3 հիմնական կերպար` երիտասարդ տղաներ, ովքեր այգու երևակայական այցելուներն են: Առաջինը թռչում է զիփլայնով, երկրորդը՝ հեծանիվ է քշում, իսկ երրորդը՝ պարապլան: Չնայած, որ իլյուստրացիոն կերպարները վախեցած են թվում և բղավում են, նրանք հիանալի ժամանակ են անցկացնում: Այս կերպարները բրենդի անբաժան մասն են կազմում և արտահայտում են այն էմոցիաները, որ կունենան մարդիկ՝ այցելելով Yell Extreme Park:
.jpg)
.jpg)
.jpg)
Վառ գույներն ու զվարճալի տարբերանշանն առաջացնում են ջերմ, միևնույն ժամանակ խենթ էմոցիաներ և այս վայրը այցելելու ցանկություն: Կորպորատիվ ինքնության համար ընտրել ենք 4 հիմնական վառ գույն, որոնք արտահայտված են բնության մեջ: Ստեղծել ենք տարբեր առաջնորդող և արգելող նշաններ, ինչպես նաև այգու քարտեզը, որոնք տեղակայված են հենց այգու տարածքում: Այգու քարտեզում կամ «Արջի հետքերի քարտեզում» նշված են էքստրեմալ ակտիվությունների վայրերը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)