-
FINLANDIA VODKA. ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ԱՐՏԱՍՈՎՈՐԸ
Ֆինլանդիան ունի մի շարք ֆենոմենալ երևույթներ, ինչպիսիք են՝ հյուսիսափայլը, հազարավոր լճերը, հիանալի կրթական համակարգը և, իհարկե, արտասովոր FINLANDIA օղին:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ
ՍՄՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Մեր նպատակն էր լոկալ թիրախային խմբի համար ստեղծել հաղորդակցական արշավ արասովոր Finlandia օղու համար, և «երիտասարդացնել» այս բրենդի ընկալումը: Այսպիսով, որոշեցինք կազմակերպել արտասովոր միջոցառում Երևանի հյուրանոցներից մեկի տանիքին: Միջոցառման հիմնական թեման սկանդինավյան հյուսասափայլն էր, ֆինլանդական սառը եղանակն ու հյուսիսային եղնիկը: Միջոցառմանը ներկա գտնվեց մոտ 700 հյուր: Իսկ երեկոյի մեխը Cid Inc-ն էր, ով Ֆինլանդիայի լավագույն DJ-ներից մեկն է:
Միջոցառումը սոց. ցանցերում տարածելու համար նախապես կատարեցինք թեմատիկ լուսա և տեսանկարահանումներ: Միջոցառման գովազդային արշավն իրականացվում էր Հայաստանում Facebook-ի Finlandia Vodka պաշտոնական էջի միջոցով:
Միջոցառման բրենդավորած իրերը և տարածքի դեկորացիաները պատրաստելիս ոգեշնչվել ենք հյուսիսափայլից և արտասովոր ապրելակերպից: Իսկ հրավիրատոմսն իր մեջ փոքրիկ գաղտնիք էր պարունակում, որը բացահայտվեց այցելուների կողմից միջոցառման վայրում:
Երեկոյի տրամադրությունը ստպիում էր զգալ քեզ ինչպես սառցե Ֆինլանդիայում. ներս մտնելուն պես հյուրերին տրվում էր մրգային համով Finlandia օղու մեկ սառցե շոթ տաքանալու համար: Այնուհետև հյուրերը փորագրում էին իրենց անունները հսկայական սառցե պատի վրա, խաղում սառցե հոքեյ և բացահայտում արտասվորը: