-
EARLYONE ԲՐԵՆԴԻՆԳ
Earlyone-ը հերթերի միջազգային կառավարման համակարգ է, որը լիովին կիրառում է նորագույն տեխնոլոգիաները: Այն օգնում է տարբեր բիզնեսներին ոչ միայն կրճատել ծախսերը, այլև գոհացնել իրենց հաճախորդներին և ապահովել նրանց հարմարավետությունը:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԻՆԳ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

Մենք սկսեցինք բրենդինգի գործընթացը անվանման ստեղծումից: Անվանեցինք այն Earlyone, քանի որ հավելվածի օգտատերը, գրանցվելով հավելվածի միջոցով, հայտնվում է հերթերի սկզբում՝ այդպիսով հասցնելով ճիշտ կառավարել իր ժամանակը և մյուս գործերը: Այնուհետև դիզայն թիմը, հիմնվելով տրված կոնցեպտի վրա, ստեղծեց բրենդի ինքնությունը:
Earlyone-ի լոգոն անգլերեն E տառի (early՝ շուտ, վաղ) և 1 թվի (one՝ մեկ) համադրությունն է: Միասին նրանք կազմում են բրենդի լոգոն. այն իր կառուցվածքով հերթ է հիշեցնում, որին մարդ կարող է բախվել բանկերում, բժշկական կենտրոններում, օֆիսներում և այլն: Ստեղծված ոճի վիզուալ կրկնվող պատկերի հիմքում ընկած են լոգոյի էլեմենտները:








