-
Մ. ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ
Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կրկին բաց է: Այս առիթով մենք պատիվ ունեցանք ստեղծել վերաբացման քաղաքային պաստառները, միջոցառման հրավիրատոմսն ու թանգարանի այցելության տոմսերը:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ
ԳՈՎԱԶԴ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Մեր նպատակն էր սևեռել մարդկանց ուշադրությունը վերաբացման պաստառներին, որոնք կոգեշնչեին նրանց այցելել արդեն վերանորոգված թանգարան, որը որոշ ժամանակ փակ էր եղել: Քաղաքային պաստառն ստեղծելիս ոգեշնչվել ենք Սարյանի «Աղբյուրի մոտ» կտավից: Շարժման գաղափար կրելով իրենց մեջ՝ պաստառները այնպես են տեղադրվել Երևանի կենտրոնական փողոցներում, որպեսզի ուղղորդեն դեպի Սարյան փողոց, որտեղ և տեղակայված է նկարչի տուն-թանգարանը:
Մ. Սարյանի «Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի…» խոսքերը դարձան այս արշավի կարգախոսը:
Թանգարանի այցելության տոմսերի դիզայնը մշակելիս օգտագործել ենք յոթ տարբեր հատվածներ նկարչի հայտնի «Հայաստան պաննո» կտավից, որոնք պատկերում են Հայաստանի կենցաղը ու գեղեցիկ բնությունը և հետագայում կարող են պահպանվել այցելուների կողմից որպես հուշանվեր:
«Աղբյուրի մոտ» կտավից ոգեշնչված՝ ստեղծել ենք նաև վերաբացման միջոցառման հրավիրատոմսը: