-
ԳՈՐԾԱՏՈՒԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ MIRO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Երբ ընկերությունը մտնում է նոր շուկա, այն հաճախ հանդիպում է նոր աշխատուժ ներգրավելու մարտահրավերների: Այս խոչընդոտները ներառում են բարձր մրցակցային միջավայրում սահմանափակ քանակով մասնագետների հետ աշխատելը, տեղական շուկայում բրենդի ճանաչելիության ձևավորումը, հավաքագրման արդյունավետ ցանցի ստեղծումը և թիրախային լսարանի վարքագծերը և շարժառիթները հասկանալը:
Այս խոչընդոտների հաղթահարումը կարևոր է ցանկացած բրենդի համար, որը ցանկանում է հաջողությամբ ներգրավել և պահպանել տաղանդները այդ նոր շուկայում: Վստահելի ընկերության հետ ռազմավարական համագործակցությունը վճռորոշ քայլ է, որը կօգնի կողմնորոշվել և հաղթահարել այս մարտահրավերները:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԱՐՇԱՎԻ ԳԱՂԱՓԱՐ
ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ
ԹՎԱՆՇԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՐՇԱՎ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՔԵԹԻՆԳ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ


Մեր նպատակն էր նպաստել բրենդի հանրահռչակմանը և թիրախային լսարանին իրազեկել Miro-ում աճի հնարավորություններ մասին ավագ ծրագրավորողների համար: Ստեղծագործական գաղափարը հիմնված է Հայաստանի բնապատկերի՝ հատկապես նրա լեռների բարձր գագաթների վրա, որի միջոցով ներկայացրել ենք համաշխարհային բրենդը և ցուցադրել այն նոր հնարավորությունները, որոնք արդեն իսկ առկա են Հայաստանում:
Կարիքների ամբողջական գնահատուն կատարելու համար, հարցումներ ենք անցկացրել մեր թիրախային խմբերի միջև և սերտորեն աշխատել ենք թիմի հավաքագրման մասնագետի հետ: Օգտագործելով այս տվյալները՝ մենք ստեղծել ենք ամուր հաղորդակցման հարթակ՝ ավագ մասնագետներին մեր թվային արշավում ներգրավելու համար: Ինչպես նաև մշակել թեմաներ ու պլանավորել հանդիպումներ՝ նրանց հետաքրքրությունները բավարարելու և նոր կապեր հաստատելու համար:

-
MAROG-ի հետ համագործակցության և «Ո՞րն է քո նոր բարձունքը» ոգեշնչող կարգախոսի շրջանակներում Միրոն իր երևանյան գրասենյակում հյուրընկալեց երկու կարևոր հանդիպում ավագ ինժեներների և ծրագրավողների համար: Այս միջոցառումները համախմբել են front-end և back-end մասնագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով և գիտելիքներով, մասնավորապես, թե ինչպես լուծել 50 միլիոն օգտատերերի կողմից օգտագործվող պրոդուկտի մարտահրավերները: Այս հավաքույթների կենտրոնում տեխնոլոգիական համայնքն էր։ Միջոցառումների ընթացքում ներկաներինհնարավորություն ընձեռնվեց ձեռք բերել նոր ծանոթություններ, ինչպես նաև փոխանակվել արժեքավոր փորձով:
Այս հանդիպումների միջոցով Միրոն նպատակ ունի ստեղծել մի միջավայր, որտեղ կիսվում են գիտելիքներով, խնդիրները լուծվում են հավաքականորեն, և նորարարությունը ծաղկում է։ Վայր, որտեղ կարևորվում է ամեն մարդու՝ համայնքին բերած արժեքը:
-
Արագ Փաստեր
Հայկական շուկան խիստ մրցունակ է, որտեղ կան ավելի քան 1300 տեխնոլոգիական ընկերություններ, ներառյալ միաեղջյուրները և համաշխարհային հայտնի տեխնոլոգիական ընկերությունների մասնաճյուղերը:
Miro-ն համատեղում է ինչպես խաղային ոլորտի, այնպես էլ ավանդական ծրագրային մոտեցումների տարրերը՝ ստեղծելու եզակի արտադրանք, որը հիշեցնում է MMORPG խաղերը, որտեղ հաճախորդները առցանց փոխազդում են: Խաղային սկզբունքների և ծրագրային ապահովման ավանդական մեթոդների այս ինտեգրումը օգտվողների համար դինամիկ փորձառություն է ստեղծում:
Երևանի թիմն աշխատում է առաջատար Miro Core Product Foundation-ի վրա, որը ստեղծում է ինժեներական լուծումներ և ձևավորել օգտագործողի փորձը:
