-
ALEXANDREA WINERY ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
Գինու մրցակցային շուկայում, որտեղ յուրաքանչյուր շիշ ունի իր յուրահատուկ պատմությունը, կարևորում ենք ուժեղ բրենդ ստեղծելու առաջնահերթությունը, որը կարտացոլի հիմնային արժեքները և գինեգործության ավանդույթները, ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկայում:
Alexandrea Winery-ի հետ համագործակցության շրջանակներում ստեղծել ենք բրենդի հարթակ, որը փոխանցում է գինու գործարանի էությունն ու արժեհամակարգը, ինչպես նաև մշակել ենք յուրահատուկ ու հիշվող վիզուալ ինքնություն, որն առանձնացնում է բրենդն իր մրցակիցներից:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԻ ՀԱՐԹԱԿ
ՎԻԶՈՒԱԼ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ԴԻԶԱՅՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Բրենդի ասույթի հիմքում այն ժառանգությունն է, որը մարդն ստեղծում է ապագա սերունդների համար: Ինչպես բնությունն է սնում խաղողի լավագույն այգիները, այնպես էլ մարդիկ, քաղելով ընտիր խաղողն, ստեղծում են նրբահամ գինի։ Ասես ստեղծագործություն, որ ծնվում է գաղափարից, և պատմություն, որ ծնվում է մեկ բառից: Ու ամեն շշի խցանի բացվելու հետ հորդում է մի նոր առասպել, որն իր հերթին էր սպասում։
Alexandrea Winery-ն կառուցվել է գինու սիրահարների կողմից գինու սիրահարների համար։ Այն համայքնի հավաքատեղի է, որտեղ կիսում են ուրախությունն ու սերը սննդի, գինու, արվեստի և կյանքի հանդեպ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Alexandrea Winery-ի էությունն ավանդույթի և նորարարության ներդաշնակ միաձուլումն է, որի արդյունքում ստեղծվում են յուրահատուկ գինիներ: Որպես նորարար բրենդ՝ Alexandrea Winery-ն կրում է պատասխանատվություն շրջակա միջավայրի բարեկեցությունն ապահովելու համար և խելամիտ է բաշխում ռեսուրսներն՝ օգտագործելով արևային էներգիան և վերաօգտագործելով ջուրը։ Բրենդը հոգատար է և գնահատում է՝ ինչպես մարդկանց, որ մշակում են այգիներն, այնպես էլ բնությունն ու այգիները սնող հողը։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Alexandrea Winery-ի պատկերանշանը խաղողի տերևների, վազերի և արմատների գեղեցիկ համադրություն է, որը կողմնացույցի սլաք է՝ նուրբ տերևի տեսքով: Մինիմալիստական դիզայնը, որը լրացրել ենք ոսկե դաջված փայլաթիթեղով, արտացոլում է Alexandrea Winery-ի վեհությունը և ծառայում է որպես փարոս՝ գինու սիրահարներին առաջնորդելով դեպի գործարան: Իսկ պատկերանշանի խաղողի այգիների արմատները խորհրդանշում են բրենդը, որը տարածվում է ողջ աշխարհով։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)