-
«ՊԱՅԹԵՑՆԵԼՈՎ» ԵՐԵՎԱՆԻ ԲԱՐԵՐԸ JÄGERMEISER-Ի ՀԵՏ
Երբևէ մտածե՞լ ես՝ ինչ համ ունի շշալցված բնության լեգենդը։ Այո, նման բան գոյություն ունի, և դրա անունն է Jägermeister: Այն 56 խոտաբույսից և համեմունքից գաղտնի բաղադրությամբ պատրաստված գերմանական բնական լիկյոր է, որն ունի 84 տարվա պատմություն։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
BTL
ՀԱՄՏԵՍՈՒՄՆԵՐ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Հավանականությունը մեծ է, որ կյանքում գոնե մի անգամ վայելել ես այս ըմպելիքը։ Սակայն երբևէ փորձե՞լ ես այն -18 աստիճանի սառը վիճակում։
Որպեսզի զարգացնենք Jägermeister-ի սառը շոթեր վայելելու մշակույթը, մենք առաջխաղացման թեժ արշավ կազմակերպեցինք Երևանի 5 գիշերային ժամանցի վայրում` Բիթլզ և Լիբերթի փաբերում, Կալյումե էթնիկ և Մոյկա Գարաժ բարերում, ինչպես նաև Բակ 75 ակումբում։
Մեր Յեգերետները «պայթեցրին» այս բարերը կարճ պարային ելույթով և ներկաներին հյուրասիրեցին -18 սառնության Jagermeister-ի շոթեր։
Երաշխավորելու համար հաճախորդների ստացած տպավորությունների բնականությունը և անկեղծությունը՝ մենք նախօրոք ոչ մի հայտարարություն չենք արել՝ կապված այս արշավի հետ։ Աղմկոտ անակնկալն ինքնին հրաշքներ գործեց։
Ընդհանուր՝ արշավի 4 այցելությունների արդյունքում ուղիղ կապ ստեղծվեց մոտ 1000 մարդու հետ։ Նրանց շուրջ 70%-ը սեփական տպավորություններով կիսվեցին իրենց սոցիալական էջերում։
Որպես լրացում՝ Երևանի ամենասիրված գիշերային ժամանցի վայրերում հաճախորդներն այժմ կարող են վայելել Jägermeister-ի սառցե շոթեր՝ լցված հատուկ բրենդավորված սառցարաններից։
Մենք խրախուսում ենք Jägermeister-ի և ցանկացած այլ ալկոհոլային ըմպելիքի միայն պատասխանատու և չափավոր օգտագործումը։







