KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում

Բրենդի անունը ստեղծելիս առաջնորդվել ենք ձկան ամենատիպիկ բնորոշմամբ: Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ Կահիրեում Յարութիւն Թ. Գայայեան-ի 1938 թ․-ի տպագրության Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի գրքում որպես ձկան հոմանիշ նշված են լուղակ և կայտառ գոյականներն ու քանի որ վերջինս ամենից շատ է ասոցացվում ձկան հետ, նախապատվությունը տվել ենք անվան հենց այս տարբերակին։


KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում

Բրենդի պատկերանշանը կազմված է խորհրդանշանից և բառանշանից։ Խորհրդանիշն իրենից ներկայացնում է բառանշանում օգտագործված KAYTAR-ի «K» տառը, որի մասնիկների միջև ավելացված նշաձև տարրը տարբերանշանին հաղորդում է ձկան տեսք։ Նշաձև կառուցվածքի ներսում լատինատառ գրությամբ և գլխատառերով «KAYTAR» բառանշանն է, որի համար մշակել ենք հատուկ հեղինակային տառատեսակ, իսկ տառանշանում «K» տառին հաղորդել ենք ձկան պոչի տեսք։ 

 

Սև և սպիտակ գույները տարբերանշանին մինիմալիստական ու հիշվող տեսք են հաղորդում՝ խորհրդանշելով բրենդի պարզությունն ու կատարելությունը, մինչ ոսկեգույնը խորհրդանշում է բրենդի բարձրակարգ և արժեքավոր որակային հատկանիշները։ Բրենդի երկրորդական՝ կարմիր, կանաչ ու կապույտ գույները խորհրդանշում են ձկնաշխարհն՝ իր հարուստ գունապնակով։ Պատկերազարդի հիմքում ձկան թեփուկներն են և նրանց համաչափ կրկնվող շարվածքը։ Այս էլեմենտի կրկնվող կիրառումը, պատկերազարդին ձկան թեփուկներից զատ, հաղորդում է ջրի ալիքների տեսք։

 


KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
KAYTAR ձկնամթերքի բրենդավորում
loading