CRAYOLA ԵՎ MATTEL ԲՐԵՆԴԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ
  • Հանդիպում իրական Բարբիի հետ

    Համաշխարհային «Mattel» ընկերության Barbie, Hot Wheels, Monster Hight և Fisher Price բրենդերի մուտքը Հայաստան մեկնարկեց էքսպո-ցուցահանդեսով, որի գլխավոր թեման հանդիպումն էր իրական Բարբիի հետ: Նորությունների կայքերին ուղարկված մամուլի հաղորդագրությունն այնքան հետաքրքրեց լրագրողներին, որ ապահովեց լայնածավալ անվճար լուսաբանում: Էքսպոյի այցելուները ծանոթացան, լուսանկարվեցին և ինքնագիր վերցրին Բարբիից:


  • Նկարչություն Crayola-ի 3D կավիճներով

    Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը, հիանալի առիթ էր մանուկներին նվիրելու Crayola ապրանքանիշի 3D կավիճներով նկարելու բերկրանքը: Ազատության հրապարակում կազմակերպված կավճանկարչությունն ավելի վառ երանգներ ստացավ. երեխաները «Marli Toys» ընկերության կողմից նվեր ստացան 3D կավիճներ իրենց ակնոցով, մատիտներ և այլ նվերներ:


  • Hot Wheels + Nesquik ակցիա

    Hot Wheels խաղալիք ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Marli Toys» ընկերության համար Երևան Սիթի սուպերմարկետներում իրականացրեցինք Hot Wheels + Nesquik համաշխարհային ակցիան: Գնելով Nesquik նախաճաշ և SMS հաղորդագրություն ուղարկելով նշված համարին՝ գնորդներին միջոցառման հրավեր ուղարկվեց: Արդեն բուն միջոցառման ընթացքում ակցիայի մասնակիցները նվերներ ստացան, իսկ նրանցից ամենահաջողակները խաղարկության արդյունքում շահեցին Hot Wheels ապրանքանիշի արժեքավոր նվերներ:


loading