-
ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ ՆՈՐ ԱՐՇԱՎ
«Բեկոն Պրոդուկտ» ընկերության ռեբրենդինգն իրականացնելու մեր նպատակն էր առաջին հերթին բարձրացնել բրենդի ճանաչելիությունը:
Ռեբրենդինգի արդյունքում փոփոխվեցին ֆիրմային ոճը, կարգախոսը, արտադրատեսակների փաթեթավորումը, POS նյութերը, ուժեղացվեց ԿՍՊ քաղաքականությունը:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԳՈՎԱԶԴ
ՀԵՌՈՒՍՏԱԳՈՎԱԶԴ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
-
Գովազդային հոլովակ
Գովազդային հոլովակի միջոցով նպատակ է եղել սպառողի ուշադրությունը հրավիրել մսամթերքի արտադրության ոլորտում ամենակարևոր երեք բաղկացուցիչների վրա` բարձրորակ հումք, իրական ժամկետներ, հերմետիկ փաթեթավորում և, իհարկե, մատնանշել, որ «Բեկոն Պրոդուկտ» ընկերության համար դրանք առաջնային են: Հոլովակի ոչ ստանդարտ մոտեցման շնորհիվ հնարավոր եղավ գրավել սպառողի ուշադրությունը և նպաստել բրենդի ճանաչելության մեծացմանը:
-
-
Բիլբորդեր
Բեկոն Պրոդուկտ ընկերության գովազդային արշավը մեկնարկեց տարբեր փողոցներում և մայրուղիներում տեղադրված գովազդային վահանակներով, որոնցում շեշտվում էին ընկերության նոր կարգախոսը՝ «Մենք պատրաստում ենք մսամթերք», և մսամթերքում օգտագործվող բարձրորակ հումքը, պահպանման իրական ժամկետներն ու հերմետիկ փաթեթավորումը: