-
ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2013
Խնայողությունների միջազգային օրը նշում են հոկտեմբերի 31-ին: Հայաստանում այն նշվում է ABC Finance, KFW, Գերմանիայի ֆինանսների ֆեդերալ նախարարության և Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի ֆինանսավորմամբ:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԱՆԻՄԱՑԻՈՆ ՀՈԼՈՎԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
-
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Խնայողությունների միջազգային օրվա համար մշակեցինք Հայկի կերպարը, որը հանդիսացավ հաղորդակցական արշավի առանցքային էլեմենտը: Հայկը 25 տարեկան է, պատասխանատու աշխատակից ՏՏ ոլորտում, նա գիտի` ինչպես շահավետ խնայել իր դրամական միջոցները, տեղյակ է բանկերի առաջարկներին և լավ խորհրդատու է իր շրջապատի համար: Նա իր հաջողված օրինակով բոլորին խորհուրդ է տալիս սկսել խնայել բանկում:
-
ԱՆԻՄԱՑԻՈՆ ՀՈԼՈՎԱԿ
Որպեսզի ցույց տանք գումարային խնայողությունները բանկում, այլ ոչ թե տանը պահելու առավելությունները, մենք պատրաստեցինք Հայաստանում Խնայողությունների միջազգային օրվան նվիրված հատուկ անիմացիոն հոլովակ: Այս հոլովակի շնորհիվ համոզվում ես, որ բանկում խնայած գումարն ապահով է և օրեցօր ավելանում է:
-
-
ՆԿԱՐՆԵՐ
Խնայողությունների միջազգային օրը Հյուսիսային պողոտան մարդաշատ էր: Մեծից փոքր խմբվում էին տաղավարների մոտ և հարցուփորձ անում միջոցառման մասին, ստանում խորհրդանշական հուշանվերներ և թողնում իրենց ցանկությունները Երազանքների ծառին:
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ
2013թ. հոկտեմբերի 31-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպեցինք հատուկ միջոցառում, որի շրջանակներում մի շարք տեղական բանկեր հնարավորություն ունեին ներկայացնել բանկում ավանդ դնելու առավելությունները: Տեղեկատվական և ժամանցային տաղավարներից մարդիկ կարող էին տեղեկատվություն ստանալ միջոցառման մասին և ներգրավվել տարբեր զվարճանքներում:
-